Հարմիկ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Հարմիկից)
Հարմիկ Հովսեփյան
մայիսի 11, 1961 -
ԾննդավայրՌաշթ, Իրան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Հարմիկ Հովսեփյան (մայիսի 11, 1961, Ռաշթ, Իրան), իրանահայ ազատամարտիկ։

1983 թվականից հանդիսանում է ՀՅԴ կուսակցության անդամ։ 1986-1989 թվականներին ծառայել է Իրանի բանակում։ 1990 թվականին տեղափոխվել է Հայաստան, ապա՝ Արցախի Շահումյանի շրջան։ Զբաղվել է մարտական ջոկատների մարզման աշխատանքներով։ Մասնակցել է Մարտակերտի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հարմիկ Հովսեփյան պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։