Իլյա Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Իլյաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իլյա Հովսեփյան
Ծնվել էհունվարի 28, 1925(1925-01-28)
ԾննդավայրՍտեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 26, 1989(1989-07-26) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953)
Մասնագիտությունվիրաբույժ օրթոպեդ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1972)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Իլյա Հաբեթի Հովսեփյան (հունվարի 28, 1925(1925-01-28), Ստեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 26, 1989(1989-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963 թվականից աշխատել է նույն ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, 1972 թվականից՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1989 թվականներին՝ Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն, միաժամանակ՝ հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի գիտական ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են ոսկրային հյուսվածքի վերականգնման հարցերի ուսումնասիրությանը։ ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների գիտական ընկերության նախագահ (1976-1989 թվականներ)։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։