Բաղիշ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Բաղիշից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաղիշ Հովսեփյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1922(1922-10-18)[1]
ԾննդավայրՆերքին Ալուչալու, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էփետրվարի 10, 2004(2004-02-10) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀԳՄ, Գրական թերթ և Խորհրդային գրականություն
Բաղիշ Հովսեփյան Վիքիդարանում

Բաղիշ Արշակի Հովսեփյան (հոկտեմբերի 18, 1922(1922-10-18)[1], Ներքին Ալուչալու, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - փետրվարի 10, 2004(2004-02-10), Երևան, Հայաստան), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղիշ Հովսեփյանը ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Ներքին Ալուչալու (այժմ՝ Արծվանիստ) գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1938-1940 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-1943 թվականներին ծառայել խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի Գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, վարել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնը[2]։

Հովսեփյանի հոգեբանական-ռեալիստական բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետպատերազմյան տարիները («Սևան», 1958, պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962, վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971, վեպ)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1987։
  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988։
  • Ընտիր երկեր, Երևան, 1975, 600 էջ։
  • Դու հասկացա՞ր ինձ /գրքում տեղ են գտել «Սերմնացանները չվերադարձան» և «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը/, Երևան, 1971։
  • Զանգակ ձիուկը, Երևան, 1968, 16 էջ։
  • Սերմնացանները չվերադարձան, Պէյրութ, 1963, 362 էջ։
  • Սերմնացանները չվերադարձան /վեպ/, Երևան, 1962, 295 էջ։
  • Սևան /պատմվածքների ժողովածու/, Երևան, 1958, 244 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 318-319։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 580
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղիշ Հովսեփյան» հոդվածին։