Ալբերտ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Հովսեփյան
Ծնվել էհունվարի 31, 1937(1937-01-31) (87 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1958) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ալբերտ Սարգսի Հովսեփյան (հունվարի 31, 1937(1937-01-31), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953-1958 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1960-1965 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ցուցահանդեսների մասնակցել է 1965 թվականից (Կանադա, Ռումինիա, Չեխիա, Գերմանիա, Վիետնամ, Բուլղարիա , Հունգարիա)։ 1957 թվականին Երևանում արժանացել է Հայաստանի Արհմիությունների մրցանակի «Ծովային Էտյուդներ» շաքի համար։ 1966-1972 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեկո.իլիկ մանող կինը»
  • «Երեկո»
  • «Սահմանապահներ»
  • «Գ. Աթաբեկյանը և Ֆ. Ձերժինսկին»
  • «Հերթափոխ»
  • «Հոգու նոր սերը»
  • «Երեկո. ճաշ»
  • «Նոր տունը»
  • «Ճանապարհելը»

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альберт Овсепян (Буклет), Ереван, 1972 г.
  • Ալբերտ Հովսեփյան, Ցուցահանդես նվիրված հեղինակի 77 ամյակին, երևան 2014։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]