Տատյանա Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան, Տատյանաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տատյանա Հովսեփյան
Ծնվել էմայիսի 28, 1926(1926-05-28) (97 տարեկան)
ԾննդավայրԳանձակ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունակնաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Տատյանա Լևոնի Հովսեփյան (1926, մայիսի 28, Գանձակ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978

Բուսաբան-սնկաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Աշխատել է նույն տեղում, 1963-1978 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1978-1991 թվականներին՝ ԵԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, 1991 թվականից՝ գիտական խորհրդատու։

Աշխատանքները վերաբերում են աչքի եղջերաթաղանթի հիվանդությունների և վնասվածքների վիրաբուժական բուժման, պլաստիկ վիրաբուժության համար անհրաժեշտ աչքի հյուսվածքների պահածոյացման հարցերին։ ՀՀ ակնաբույժների գիտական ընկերության նախագահ (1978-1994)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աչքի հիվանդություններ (Ուսումնական ձեռնարկ), 1992, տիտղթ. (Տ. Լ. Հովսեփյան)
  • Хирургическое лечение некоторых заболеваний переднего отдела глаза брефопластикой (Метод. рекомендации), 1977 ։ т.л. (Сост. Т.Л. Овсепян)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։