Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաղիշ Արշակի Հովսեփյան (հոկտեմբերի 18 , 1922 (1922-10-18 ) [1] , Ներքին Ալուչալու , Նոր Բայազետի գավառ , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ - փետրվարի 10 , 2004 (2004-02-10 ) , Երևան , Հայաստան ), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Բաղիշ Հովսեփյանը ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ ) Ներքին Ալուչալու (այժմ՝ Արծվանիստ ) գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1938 -1940 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-1943 թվականներին ծառայել խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին ։ Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը ։ 1950 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի Գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, վարել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնը[2] ։
Հովսեփյանի հոգեբանական-ռեալիստական բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետպատերազմյան տարիները («Սևան», 1958 , պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962 , վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971 , վեպ)։
Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1987։
Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988։
Ընտիր երկեր, Երևան, 1975, 600 էջ։
Դու հասկացա՞ր ինձ /գրքում տեղ են գտել «Սերմնացանները չվերադարձան» և «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը/, Երևան, 1971։
Զանգակ ձիուկը, Երևան, 1968, 16 էջ։
Սերմնացանները չվերադարձան, Պէյրութ, 1963, 362 էջ։
Սերմնացանները չվերադարձան /վեպ/, Երևան, 1962, 295 էջ։
Սևան /պատմվածքների ժողովածու/, Երևան, 1958, 244 էջ։
Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 318-319։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 580 )։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։