Հովնան Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հովնան Գաբրիելյան
Ծնվել է ապրիլի 23, 1876(1876-04-23)
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 26, 1946(1946-08-26) (70 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն մանկաբույժ
Գիտական աստիճան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Զավակներ Թամարա Գաբրիելյան
Վիքիդարան Հովնան Գաբրիելյան

Հովնան Համբարձումի Գաբրիելյան (ապրիլի 23, (սեպտեմբերի 8), 1876, Շուշի - օգոստոսի 26, 1946, Երևան), հայ մանկաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (1930)։ Մանկաբույժ Թամարա Գաբրիելյանի հայրը։

Hovnan Gabrielyan's plaque.JPG

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, հիմնադրել է Երևանի և Բաքվի բժշկական ինստիտուտների մանկաբուժության ֆակուլտետները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերվում են երեխաների բրուցելոզի, տուբերկուլոզի, մալարիայի, լեյշմանիոզի և այլ հիվանդությունների բուժմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ջրերի և առողջարանների ուսումնասիրություններին։ Մի շարք մանկական հիվանդությունների կանխարգելմանը նվիրված արժեքավոր աշխատությունների հեղինակ է[1]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովնան Գաբրիելյան անունով է կոչվել Երևանի մանկական 1-ին կլինիկական հիվանդանոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005