Հովհաննես Կլիմակոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովհաննես Կլիմակոս հուն․՝ Ἰωάννης τῆς Κλίμακος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 579 |
Ծննդավայր | Սիրիա |
Մահացել է | մոտ 649 |
Մահվան վայր | Սինայ, Հարավային Սինայ, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Երկեր | The Ladder of Divine Ascent? |
Մասնագիտություն | վանական և փիլիսոփա |
Զբաղեցրած պաշտոններ | աբբա |
![]() |
Հովհաննես Կլիմակոս (հուն․՝ Ἰωάννης τῆς Κλίμακος, նաև հայտնի է որպես Հովհաննես Սանդուղք, Հովհաննես Սքոլաստիկոս և Հովհաննես Սինայեցի, մոտ 579, Սիրիա - մոտ 649, Սինայ, Հարավային Սինայ, Եգիպտոս), 7-րդ դարի քրիստոնեական աստվածաբան, փիլիսոփա, Սինայ լեռան վրա գտնվող Սուրբ Եկատերինայի վանքի վանահայր։ Նա պաշտվում է որպես սուրբ՝ Հռոմի կաթոլիկ, Հույն և արևելյան «ուղղափառ» եկեղեցիների կողմից։ Առավելապես հայտնի է որպես «Սանդուղք» երկի հեղինակ, որտեղ նա խտացված կերպով ներկայացնում է եգիպտական վանքերի հոգևոր և ասկետիկ ավանդույթները։ Այն նաև համարվում է քրիստոնեական բարոյական կատարելության հասնելու ուղեցույց։ Սկզբնապես գրված լինելով հարևան մենաստանի վանականների համար՝ «Սանդուղքը» արագորեն դարձավ բյուզանդական հոգևոր գրականության առավել ընթերցվող և սիրված գրքերից մեկը։ Ներկայումս էլ այս գիրքը լայնորեն տարածված է ուղղափառ եկեղեցիների քրիստոնյաների շրջանում։ Այն հատկապես ընթերցվում է Մեծ Պահքի շրջանում՝ նախքան Զատիկը։
|