Հռիփսիմե Հովհաննիսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Հովհաննիսյան Հռիփսիմեից)
Հռիփսիմե Հովհաննիսյան | |
|---|---|
| Ծնվել է | 1949[1] |
| Ծննդավայր | Երևան, |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, հրապարակախոս |
| Ազգություն | Հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Հռիփսիմե Հովհաննիսյան Վիքիքաղվածքում | |
| Հռիփսիմե Հովհաննիսյան Վիքիդարանում | |
Հռիփսիմե (Հռիփսիմե Հովհաննեսի Հովհաննիսյան) (1949[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայ բանաստեղծուհի, հրապարակախոս։ ՀԳՄ անդամ 1991[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում։ 2002 թ.-ին հիմնադրել և ղեկավարում է ՀԳՄ “Ցոլքեր” գրական կենտրոնը։ Միաժամանակ (2005 թ.-ից) հրատարակում է ՀԳՄ “Ցոլքեր” գրական հանդեսը։ Գրում է նաև մանուկների համար։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են գրական հանդեսներում, թարգմանվել են ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զարդատուփ, Եր., 2004։
- Խորդենի, Եր., 2009։
- Դիմակներ, դիմակներ, Եր., 2009։
- Մյաո՜ւ-մյաո՜ւ (մանկ.), Եր., 2011։
- Ագաթներ, Եր., 2012։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Մովսես Խորենացի մեդալի։