Հակոբ Հովհաննիսյան (երաժշտագետ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Հովհաննիսյան Հակոբ (երաժշտագետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
| Հակոբ Հովհաննիսյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվար 1888 Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 7, 1947[1] (59 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | երաժշտագետ և ուսուցիչ |
| Կրթություն | Ներսիսյան դպրոց (1907) |
Հակոբ Միսաքի Հովհաննիսյան (հունվար 1888, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 7, 1947[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, երաժշտական-հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907), որտեղ աշակերտել է Մակար Եկմալյանին, Գրիգոր Սյունուն։
1907-1908 թվականներին երաժշտություն է դասավանդել Բաթումի, 1908-1935 թվականներին՝ Թիֆլիսի հայկական դպրոցներում։ Երաժշտական լիգայի, Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության անդամ, Հայարտան երաժշտական մասնաճյուղի հիմնադիրներից։
Երաժշտագիտական հոդվածներով հանդես է եկել Թիֆլիսի և Երևանի մամուլում։
Աշխատություններից են «Հայ երաժշտության պատմություն», «Հայ ժողովրդական երգի մասին» (անտիպ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Հովհաննիսյան Արխիվացված 2021-05-16 Wayback Machine
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |