Հովհաննես Օվանօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հովհաննես Օվանօղլյան Սեդրակի 1901, ք․ Ախալքալաք-28․6․1958, Մոսկվա, սովետական բանակի գեներալ-մայոր (3․8․1953), տեխնիկական, գիտատեղնիկական թեկնածու (1951)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ Ավարտել է Բաքվի հրամանատարական կազմի (1921) և հրետանային (1922) դասընթացները, Ֆ․ Զերժինսկու անվան հրետանային ակադեմիան (1931)։ Պատանեկան տարիներից մասնակցել էր հեղափոխական շարժումներին Հ․ Ս․ Օվանօղլյաններին, 1919 թվականի սկզբին անդամակցել Թիֆլիսի «Սպայաակ» կոմունիստական երիտասարդական միությանը։ 1919 թվականի ամռանը փոխադրվել էր Ալեքսանդրապոլ, այնուհետև՝ Կարս, աշխատել որպես հեռագրիչ, կապ հաստատել տեղի բոլշևիկյան կազմակերպության հետ, Ղ․ Ղուկասյանի ղեկավարությամբ մասնակցել էր Կարսի ամրոցի կայազորի ապստամբության կազմակերպմանը, որի ճնշումից հետո բանտարկվել է, ապա՝ արտաքսվել Բաքու։ Մասնակցել էր Վրաստանում մղվող քաղաքացիական կռիվներին։ 1922 թվականին նշանակվել էր Բաթումի ամրացված շրջանի 2-րդ հրետանային դիվիզիայի դասակներից մեկի, այնուհետև՝ առափնյա մարտկոցների հրետանային դիվիզիոնի, 1924 թվականին՝ Կրոնշտադտի «Կրասնայա Գորկա», ամրոցի մարտկոցի հրամանատար։ 1931 թվականին փոխադրվել էր Երևան՝ որպես հայկական հրետանային գնդի շտաբի պետ։ 1932 թվականից՝ Բաքվի հակաօդային պաշտպանության առանձին զենիթահրետանային գնդի հրամանատարի պաշտոնակատար, ապա՝ հրամանատար, 1935 թվականից՝ ՀՕՊ–ի 3-րդ առանձին բրիգադի շտաբի պետ։ 1936 թվականից՝ կարմիր բանակի հրետանային վարչության 2-րդ բաժնի պետի տեղակալ, զենիթային բաժնի պետի օգնական, 1939 թվականից՝ զենիթային հրետանու հրաձգային–տեխնիկական կոմիտեի պետ։ Օվանողյանը հեղինակ էր զենիթային հրետանու տեսությանը և պրակտիկային վերաբերող մի շարք աշխատությունների, որոնց մեջ առաջ քաշված դրույթները հաջողությամբ կիրառվել էին Հայրենական պատերազմի ժամանակ։ 1956 թվականին զորացրվել էր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png