Հովհաննես Քոչինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Քոչինյան
Ծնվել էմայիսի 10, 1955(1955-05-10) (68 տարեկան)
ԾննդավայրՆոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Հովհաննես Ջումշուդի Քոչինյան (մայիսի 10, 1955(1955-05-10), Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Քոչինյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 10-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում[1]։ 1977 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ Ստացել է մանկավարժ-պատմաբանի որակավորումը։ Եղել է պատմական գիտությունների թեկնածու։ 1977-1978 թվականներին Թումանյանի շրջանի Շնող գյուղում աշխատել է ուսուցիչ, 1978 թվականին՝ ՀԿԿ Թումանյանի շրջկոմի հրահանգիչ[2], 1979-1981 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Թումանյանի շրջկոմի քարտուղար, իսկ 1981-1984 թվականներին եղել է Թումանյանի շրջսպորտկոմիտեի նախագահ։ 1984-1986 թվականներին եղել է ՀԿԿ Թումանյանի շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, 1986-1988 թվականներին եղել է պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1988-1991 թվականներին՝ Թումանյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1991-1994 թվականներին՝ նույն շրջանի հարկային տեսչության բաժնի պետ, 1994-1997 թվականներին՝ Ալավերդու գարեջրի գործարանի տնօրեն, իսկ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի տրանսպորտի աշխատողների արհկոմիտեի կազմակերպչական բաժնի վարիչ[3]։ 1990-1995 թվականներին եղել է Գլխավոր Խորհրդի պատգամավոր (թիվ 197 ընտրատարածք)։

1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 52 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն», իսկ 2001 թվականի հուլիսից եղել է «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ։ Եղել է ՀՀԿ անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Ջումշուդի Քոչինյան». www.parliament.am. 24․06․2021.
  2. Ноемберян, Ованес Джумшудович Кочинян арм Հովհաննես Քոչինյան Армянский политик Дата рождения: 10 мая 1955 Место рождения:; ССР, Армянская. «Кочинян Ованес Джумшудович - это... Что такое Кочинян Ованес Джумшудович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. «Реферат Кочинян Ованес Джумшудович». wreferat.baza-referat.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.