Հովհաննես Ավագյան (հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ավագյան
նոյեմբերի 30, 1973(1973-11-30) - նոյեմբերի 7, 2020(2020-11-07) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՇուշի, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ
Արցախի հերոս և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Հովհաննես Սոսիկի Ավագյան (նոյեմբերի 30, 1973(1973-11-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2020(2020-11-07), Շուշի, Ադրբեջան)՝ հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գնդապետ, Քառօրյա և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ (փոխնախարար), Արցախի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ավագյանը ծնվել է Սոսիկ Ավագյանի և Անժելա Ղազարյանի ընտանիքում, կրտսեր զավակն էր, ուներ քույր՝ Անուշ Ավագյան։

Սովորել է Գ. Մահարիի անվան թիվ 176 դպրոցում Արխիվացված 2021-02-01 Wayback Machine, այնուհետև ուսումը շարունակել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Զուգահեռաբար հաճախել է ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզումների, կիթառի դասընթացների, մասնակցել է բազում օլիմպիադաների և բարձր ցուցանիշներ գրանցել։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ավագյանը ավարտել է 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։

1990-1995 թվականներին սովորել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկերի բաժնում, ավարտել է կարմիր դիպլոմով։

1995-1996 թվականներին սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել է կարմիր դիպլոմով։

2001-2003 թվականներին սովորել և կարմիր դիպլոմով է ավարտել Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

2017-2019 թվականներին սովորել է ռազմական նշանակության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Ավարտել է ոսկե մեդալով։

Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2001 թվականներին ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Ստեփանակերտում` դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։

2003-2004 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում բաժնի պետ։

2004-2008 թվականներին  ք. Վանաձորի N զորամասի շտաբի պետ։

2008-2011 թվականներին ք. Վարդենիսի N զորամասի հրամանատար։

2011-2013 թվականներին ք. Բերդի N զորամասի հրամանատար։

2013-2017 թվականներին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։

2019-2020 թվականներին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ։

2020 թվականին ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (փոխնախարար)։

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը սկսելուն պես շտապել է Մատաղիս։ Թեժ մարտերի է մասնակցել, շրջափակման մեջ է ընկել կամավորների հետ, բայց իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ողջ և առողջ դուրս են եկել։

Մասնակցել է Մարտակերտի, Ջրական (Ջաբրայիլ), Հադրութի, Մարտունու, Շուշիի մարտերին։

Մասնակիցները պատմում են, որ փոխնախարարը, չնայելով իր պաշտոնին և դիրքին, զենքը ձեռքին, համառ պայքար է մղել թշնամու դեմ։

Զոհվել է զինվորի կողքին, նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում թշնամու արձակած «муха» զենքի կրակից։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ավագյանի հողարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ին, մայրաքաղաք Երևանում` Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխնախարարի շքանշանները
  • Արցախի հերոս
  • ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշան
  • ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշան
  • «За отличное окончание Военного вуза» ՌԴ ԶՈՒ կողմից ոսկե մեդալ
  • «Ուսման գերազանցիկ» ՀՀ ՊՆ կողմից շքանշան
  • «Մարտական ծառայություն» մեդալ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 1 աստիճանի մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 2 աստիճանի մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 3 աստիճանի մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 4 աստիճանի մեդալ
  • «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
  • «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա մեդալ
  • «Հայրենիքի պաշտպանության համար ՂՊՎՍ» մեդալ
  • «Զինվոր հայրենյաց» մեդալ
  • «Հաղթանակ» մեդալ
  • «Ազատագրում 1988-1994» հուշամեդալ
  • «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ
  • «Մայրական համագործակցության համար» մեդալ

Ժառանգություն և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդար հերոսի խոսքերը

Հովհաննես Ավագյանը (1996-2001 թվականներին) իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի բանակաշինությանը։

2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ գնդապետ Ավագյանը նորից Արցախի կողքին էր։ Սակայն նրա համար քառօրյա պատերազմը տևեց 60 օր՝ 2 ամիս։

2020 թվականի հուլիսին ՊԲ փոխհրամանատար նշանակվելուց հետո նա իր ամբողջ ներուժը դրեց Արցախի բանակաշինության մեջ և մինչև վերջ մնաց Արցախի կողքին՝ մինչև վերջին շունչը։

2021 թվականի հունվարի 27-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ի պատիվ լեգենդար հերոսի, բացվել է լսարան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ամուսնացել է Ինեսսա Դանգալյանի հետ։ Ունեն երեք դուստր՝ Նելլի, Մանե և Էվելինա Ավագյաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://shamshyan.com/hy/article/2021/01/14/1175926/
  2. https://news.am/arm/news/622026.html
  3. https://www.facebook.com/100008849687541/videos/2517004515271180/
  4. https://granish.org/ereq-bluurneri-hayreniq/
  5. https://hetq.am/hy/article/127735
  6. https://www.youtube.com/watch