Հովհաննես Ոսկեփորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ոսկեփորիկ
Մահացել է1432

Հովհաննես Ոսկեփորիկ (ծննդյան թվականն անհայտ - 1432, Տփղիս), XIV դարի վերջի և XV դարի 1-ին կեսի հայ գրիչ, գրչության ուսուցիչ, Անիի եպիսկոպոս, հոգևոր և մշակութային գործիչ։ Աշխատել է Անիում (մինչև 1410-ական թթ.), Սանահինում, Վրաստանի սահմանամերձ Թմոք (Թմոգվի) ամրոցում։ Մեզ են հասել Հովհաննես Ոսկեփորիկի ընդօրինակած երեք մատյաններ, որոնք գրչության արվեստի փայլուն նմուշներ են և պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում (ձեռագիր № 55), Մատենադարանում (ձեռագիր № 1587, 1423 թ.), Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում (ձեռագիր № 1534, 1426 թ.)։ Հովհաննես Ոսկեփորիկի աշխատանքներն աչքի են ընկնում ոչ միայն կանոնավոր ու հստակ գրով, այլև կարմրագիր ու ոսկեգիր տողերի և տառերի կիրառմամբ, բոլորգրի և երկաթագրի սկզբնատողերի համադրմամբ, ձեռագիր էջի մակերեսի ներդաշնակ ու կուռ կազմակերպմամբ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։