Հովհաննես Նուրտինյան
| Հովհաննես վարդապետ Նուրտինյան արմտ. հայ.՝ Յովհաննէս վարդապետ Նուրտինեան | |
| Մասնագիտություն | հոգևորական |
|---|---|
| Ծնունդ | 1747 Տիգրանակերտ |
| Մահ | 1803 Լիվոռնո |
Հովհաննես վարդապետ Նուրտինյան (արմտ. հայ.՝ Յովհաննէս վարդապետ Նուրտինեան, 1747, Դիարբեքիր, Դիարբեքիրի գավառ, Դիարբեքիրի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1803, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), հայ եկեղեցական գործիչ, պատմիչ[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1747 թվականին Տիգրանակերտում[1]։ Նրա ծնողներն են՝ Բաղեշից քրդերի պատճառով գաղթած Սահակ Քյոսյանցը և Մարթա Նուրտինյանը[3][4]։
Արղնիի Բարձրահայց վանքում աշակերտել է իր քեռուն՝ Աբրահամ եպիսկոպոս Նուրտինյանին։ Նվիրակությամբ Դիարբեքիրում եղած Հովակիմ եպիսկոպոս Քանաքեռցին (հետագայում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք) տեսնելով որբ Հովհաննեսին, կարեկցում է նրան և հետը Դամասկոս տանում, որտեղ էլ նրան ձեռնադրում է սարկավագ (1763)[3] և իր հետ տանում Երուսաղեմ, իբրև Սուրբ Հակոբյանց վանքի միաբան։ 1765 թվականին Հովակիմ եպիսկոպոսի հետ գնում է Կոստանդնուպոլիս։ 6 ամիս նրա մոտ մնալուց հետո Հովհաննեսը աշակերտում է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում հաստատված Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆյանին, նրա կողմից 1769 թվականին ձեռնադրվում վարդապետ և որի հետ էլ 1772 (1773) թվականին գնում է Իտալիայի Լիվոռնո քաղաք[1]։ 1773 թվականից մշտապես բնակվել է Լիվոռնո քաղաքում[3][4]։
Մահացել է Լիվոռնոյում, 1803 թվականին[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է մի շարք մանր երկասիրությունների, որոնցից նշանավոր է 1779 թվականին գրված իր ուսուցչի՝ Սարգիս արքեպիսկոպոս Սարաֆյանի մասին ոտանավոր կենսագրությունը, որը 1908 թվականին հրատարակվել է Գրիգորիս Գալեմքյարյանի կողմից Վիեննայում՝ Մխիթարյան միաբանության տպարանում[1][2]։ Այս երկասիրությունը հայտնի է երկու օրինակով։ Առաջինը՝ Օրթագյուղի Անտոնյան միաբանության թիվ 653 ձեռագիրն է, իսկ երկրորդը՝ Վիեննայի Մխիթարյան մատենադարանի թիվ 773 ձեռագիրը, ընդ որում, առաջինը՝ ինքնագիր է[3]։
Երկը հանգավոր գրվածք է, բաժանված 10 գլուխների կամ, ինչպես հեղինակն է անվանում, երգերի։ Վերջին՝ 11-րդ երգը նվիրված է հեղինակի կենսագրությանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 702-703.
- 1 2 «Ազգային մատենադարան, ԾԵ.», Գրիգորիս Գալեմքյարյան, Վիեննա. Մխիթարեան տպարան, 1908.
- 1 2 3 4 5 «Էջմիածին» ամսագիր, 2001, հունվար, էջ 93․
- 1 2 «Միաբանք եւ այցելուք Հայ Երուսաղէմի», Մկրտիչ Աղավնունի, Երուսաղեմ, 1929.