Հովհաննես Մարգարյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Մարգարյան
Ծնվել էմայիսի 21, 1964(1964-05-21) (59 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր

Հովհաննես Հայկի Մարգարյան (մայիսի 21, 1964(1964-05-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (2003-2017)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը՝ սննդարդյունաբերության ճարտարագետ։
  • 1993 թ. ավարտել է ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիև-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թ. ընտրվել է Գյումրու ավագանու անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Մինչև 2008 թ. հունիսի 17-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2008 թ. հունիսի 17-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2008-2009 թթ. եղել է 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2010-2012 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ. հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. հունիսի 22-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2014-2017 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2017 թ․-ից այլևս կուսակցական չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Մարգարյան

17 հունիսի 2008 - 31 մայիսի 2012
Հաջորդող
Ստեփան Մարգարյան