Հովհաննես Հովսեփի Մադոյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Մադոյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովսեփի Մադոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1920 |
Ծննդավայր | Գուգարք, Հայաստան |
Մահացել է | մարտի 21, 1996 (75 տարեկան) |
Մահվան վայր | Գուգարք, Լոռու մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | անասնաբույծ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հովհաննես Հովսեփի Մադոյան (հոկտեմբերի 7, 1920, Գուգարք, Հայաստան - մարտի 21, 1996, Գուգարք, Լոռու մարզ, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1974)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1942)։ 1962-1972 թվականին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, միաժամանակ հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԴՀԻ-ում բաժնի վարիչ։ 1972-1977 թվականներին՝ Երևանի անսնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ռեկտոր։
Մադոյանի գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների անպտղության դեմ պայքարի միջոցների մշակման, կերի մեջ էստրոգենների առկայության, վերարտադրության պրոցեսում դրանց նշանակության հարցերին։
Մադոյանն առաջարկել է սենյակի ջերմաստիճանում (18-20°) խոյի սերմի պահպանման նոր եղանակ, որը լայնորեն կիրառվում է ՀԽՍՀ տնտեսություններում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաթի և կաթնամթերքների արտադրության հաշվառումը և վերահսկողությունը։ Մադոյան Հովհաննես Հովսեփ, Երևան, «Հայաստան», 1971։
- Թռչնաբուծություն /Птицеводство: Կարապետյան Սահակ Կարապետի, Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչություն, ՀՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969[1]։
- Գյուղատնտեսական կենդանիների անպտղության վերացման ուղիները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևա, «Հայաստան», 1966[2]։
- Անասնաբուծական մթերքների արտադրությունն ավելացնելու ռեզերվները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևան, Հայպետհրատ, 1963[3]։
- Կաթի և կաթնամթերքների հաշվառումը։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղմինիստրության գիտության գլխավոր վարչություն ՀԽՍՌ։ Երկրորդ վերամշակված և լրացված հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1960։
- Շահումյանի անվան կոլտնտեսության անասնաբույծների նվաճումները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Մկրտչյան Ստեփան Ավետիսի, Գյուղատնտեսության մինիստրության գյուղտնտեսական գիտության գլխավոր վարչություն ՀԽՍՌ, Երևան, Ա. հ., 1960:
- Կաթի յուղայնության բարձրացման մասին։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1958[4]:
- Անասնաբուծական ֆերմայի վարիչի տեղեկագիր։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևան, Հայպետհրատ, 1957[5]։
- 1956 թվականի ռեսպուբլիկական գյուղատնտեսական ցուցահանդեսը։ Մադոյան Հովհաննես, Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՌ Գիտության գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1956:
- Յուրաքանչյուր կովից 4000 կգ. կաթի ստացման համար։ Մադոյան Հովհաննես Հովսեփ, ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1956:
- Ծրագիր «Անասնաբուծություն» դասընթացի։ Գյուղատնտեսական տեխնիկումների պտղաբանջարաբուծության մասնագետների համար։ Մադոյան Հովհաննես Հովսեփի,
- Գյուղատնտեսության մինիստրություն ՍՍՌՄ Կադրերի պատրաստման վարչություն, Երևան, ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրության հրատարակչություն, 1955։
- Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի թեկնածուները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Կարակոզով Գ., ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955:
- Կաթի և կաթնամթերքների հաշվառումը։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևան, Հայպետհրատ, 1955։
- Կաթի ստացումը և նախնական մշակումը կոլտնտեսություններում։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գաբրիելյան Թ, Գյուղատնտեսության մինիստրության գյուղատնտեսական պրոպագանդայի և գիտության գլխավոր վարչություն Հայկական ՍՍՌ, Երևան, Ա. հ., 1954:
- Խոշոր եղջերավոր անասունների մատղաշների ամառային պահվածքը։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, ՀԽՍՌ գյուղատնտեսության և մթերումների մինիստրության գյուղատնտեսական պրոպագանդայի և գիտա-հետազոտական հիմնարկների գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1953:
- Ծրագիր անասնաբուծության հիմունքների գծով։ Զոոտեխմինիմում։ Առանց արտադրությունից կտրվելու եռամյա ագրոզոոտեխնիկական դասընթացներում կոլտնտեսականների և սովխոզների բանվորների ուսուցման առաջին տարի։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղատնտեսության և մթերումների մինիստրություն ՍՍՌՄ Գյուղատնտեսական պրոպագանդայի և գիտա-հետազոտական հիմնարկների գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1953[6]:
- Օրինակելի ծրագիր խոզաբուծության գծով գյուղատնտեսության 2-րդ կարգի վարպետների պատրաստման։ Առանց արտադրությունից կտրվելու ագրոզոոտեխնիկական եռամյա դասընթացներում կոլտնտեսային մասսայական կադրերի ուսուցման 2-րդ տարի։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, 1920-1996 [թարգմ.] | Գյուղատնտեսության մինիստրություն ՀԽՍՌ. Գյուղատնտեսական պրոպագանդայի վարչություն, Երևան, Հայպոլիգրաֆհրատի № 2, 1952:
- Օրինակելի ծրագիր առանց արտադրությունից կտրելու զոոտեխնիկական եռամյա դասընթացներում կոլխոզային մասսայական կադրերի պատրաստման (Ձիաբուծության գծով 2-րդ կարգի վարպետ պատրաստելու ուսուցման երկրորդ տարի)։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, 1920-1996 [թարգմ.] | Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՌՄ. Գյուղատնտեսական պրոպագանդայի գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1951:
- Օրինակելի ծրագիր առանց արտադրությունից կտրելու եռամյա զոոտեխնիկական դասընթացներում կոլտնտեսային մասսայական կադրերի պատրաստման։ Ուսուցման երկրորդ տարի։ Թռչնաբուծության գծով 2-րդ կարգի վարպետների պատրաստումը, Մադոյան Հովհաննես Հովսեփի, 1920-1996 [թարգմ.] | Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՌՄ. Գյուղատնտեսական պրոպագանդայի գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1951:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կարապետյան Սահակ Կարապետի (1969)։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, ed.։ Թռչնաբուծություն =: Птицеводство։ Գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչություն, ՀՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն
- ↑ Մադոյան Հովհաննես Հովսեփի (1966)։ Գյուղատնտեսական կենդանիների անպտղության վերացման ուղիները։ Երևան: Հայաստան
- ↑ Մադոյան Հովհաննես Հովսեփի (1963)։ Անասնաբուծական մթերքների արտադրությունն ավելացնելու ռեզերվները։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Մադոյան Հովհաննես Հովսեփի (1958)։ Կաթի յուղայնության բարձրացման մասին։ ՀՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրություն։ Երևան: Ա. հ
- ↑ Մադոյան Հովհաննես Հովսեփի, ed. (1957)։ Անասնաբուծական ֆերմայի վարիչի տեղեկագիր։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Գյուղատնտեսության և մթերումների մինիստրություն ՍՍՌՄ, ed. (1953)։ Ծրագիր անասնաբուծության հիմունքների գծով։ Զոոտեխմինիմում։ Առանց արտադրությունից կտրվելու եռամյա ագրոզոոտեխնիկական դասընթացներում կոլտնտեսականների և սովխոզների բանվորների ուսուցման առաջին տարի։ Երևան: Ա.հ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 127)։ ![]() |
|