Հովհաննես Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Հովհաննիսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1993(1993-10-05)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 180 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Արարատ II
Պատանեկան կարիերա
?—2008 Հայաստան Փյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2016 Հայաստան Փյունիկ 48 (9)
2009  Հայաստան Փյունիկ-3 ? (7)
2010-2011  Հայաստան Փյունիկ-2 ? (7)
2016 Հայաստան Գանձասար (Կապան)
2017— Հայաստան Արարատ II
Ազգային հավաքական
2009—? Հայաստան Հայաստան (մինչև 17) 3 (1)
2010—? Հայաստան Հայաստան (մինչև 19) 6 (4)
2011-2012 Հայաստան Հայաստան (մինչև 21) 8 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7 մարտի, 2018:

Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան (հոկտեմբերի 5, 1993(1993-10-05)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Արարատ II» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի մինչև 17 և մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականներում, ինչպես նաև մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովհաննիսյանը վաղ հասակից սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով։ Ընտանիքում դրական են վերաբերվել ֆուտբոլին և չեն խոչընդոտել որդու ցանկությանը, ինչպես ավագ եղբոր՝ Կամոյի դեպքում, որի հետքերով էլ գնացել է Հովհաննեսը։

Հովհաննես Հովհաննիսյանը «Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ինչպես ակումբի սաներից շատերը, Հովհաննիսյանը նույնպես իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պատանեկան և երիտասարդական թիմերում։ Առաջին խաղն անցկացրել է «Փյունիկ-3»-ի կազմում՝ 2009 թվականի մրցաշրջանում հանդես գալով առաջին լիգայում։ Հետագայում տեղափոխվել է «Փյունիկ-2»։ Երկու ակումբներում էլ Հովհաննիսյանը ցուցաբերել է ռմբարկուի իր ունակությունները։

Դա արժանացել է գլխավոր թիմի մարզչական շտաբի ուշադրությանը, որի կազմում Հովհաննիսյանն իր նորամուտը նշել է 2010 թվականի մայիսի 14-ին՝ «Շիրակի» դեմ տնային հանդիպման ժամանակ, որտեղ վերջին րոպեին փոխարինել է Մարկոս Պիզզելլիին և չի հասցրել դրսևորել իրեն[2]։ Ընդհանուր առմամբ նա մրցաշրջանում անցկացրել է երկու հանդիպում՝ երկուսում էլ դուրս գալով փոխարինման հանդիպման վերջին րոպեներին։ Սակայն հաջորդ մրցաշրջանից նրա նկատմամբ վստահությունը մեծացել է։ Դա կապված էր նրա հետ, որ մի շարք խաղացողներ տեղափոխվել են եվրոպական ավելի ուժեղ ակումբներ (Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզզելլի, Էդգար Մանուչարյան և այլք)։ Հովհաննիսյանն սկսեց հաճախ խաղադաշտ դուրս գալ թիմի հիմնական կազմում։ Խաղադաշտ դուրս գալու հետ սկսել է երևալ արդյունքը․ 25 խաղում նա խփել է 6 գոլ։ 2011 թվականին Հովհաննիսյանը նշել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում։ Նա մասնակցել է երկու խաղի չեխական «Վիկտորիայի» դեմ, բայց նորամուտը մթագնել են երկու խոշոր հաշվով պարտությունները (0:4 տնային և 1:5 արտագնա)[3][4]։ Նույն թվականի սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում անցկացված խաղին, որտեղ «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթել է «Բանանցին»։ Հանդիպման 76-րդ րոպեին Հովհաննիսյանը փոխարինել է Ղուկաս Պողոսյանին[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը Հովհաննիսյանին հրավիրել է հավաքական։ Նույն թվականի հունիսի 7-ին Հովհաննիսյանը նշել է նորամուտը հավաքականում՝ մասնակցելով Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության նախընտրական փուլում՝ մասնակցելով Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի դեմ մեկնարկային խաղին, որտեղ Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել իր հակառակորդին։ Իսկ Հովհաննիսյանը դարձել է երրորդ գնդակի հեղինակը՝ աչքի ընկնելով հանդիպման 77-րդ րոպեին[6]։

Նորամուտային խաղից չորսուկես ամիս անց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Հովհաննիսյանը մասնակցել է Սլովակիայի[7], Հունաստանի[8] և Անդորրայի[9] հավաքականներիդ եմ խաղերին։ Խաղալով պատանեկան հավաքականում՝ ցուցաբերել է բարձր արդյունավետություն՝ 6 խաղում խփելով 4 գնդակ։ Իսկ երիտասարդական հավաքականի կազմում խաղալու ընթացքում թիմը մինչև վերջին տուրը հավակնել է դուրս գալ խմբից, բայց Չեխիայի երիտասարդական հավաքականի հաղթանակը թույլ չի տվել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ-3 2009 ? 7 - - - - ? 7
Ընդհանուր ? 7  —  —  —  — ? 7
Փյունիկ 2010 ? 6 - - - - ? 6
2012/13 ? 1 - - - - ? 1
Ընդհանուր ? 7  —  —  —  — ? 7
Փյունիկ 2010 2 0 0 0 0 0 2 0
2011 25 6 5 0 2 0 32 6
2012/13 21 3 0 0 2 0 23 3
Ընդհանուր 46 9 5 0 4 0 55 9
Ընդհանուր կարիերայում 46 23 5 0 4 0 55 23

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Փյունիկ» – «Շիրակ»» (անգլերեն). Soccerway.com. 05.07.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 07.04.2015-ին.
  3. ««Փյունիկ» – «Վիկտորիա»» (անգլերեն). Soccerway.com. 12.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 07.04.2015-ին.
  4. ««Վիկտորիա» – «Փյունիկ»» (անգլերեն). Soccerway.com. 19.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 07.04.2015-ին.
  5. ««Փյունիկ» – «Բանանց»» (անգլերեն). Soccerway.com. 24.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 07.04.2015-ին.
  6. «Հայաստան (մինչև 21) – Չեռնոգորիա (մինչև 21)» (անգլերեն). Soccerway.com. 07.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 05.11.2012-ին.
  7. «Սլովակիա (մինչև 19) – Հայաստան (մինչև 19)» (անգլերեն). Soccerway.com. 21.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 05.11.2012-ին.
  8. «Հայաստան (մինչև 19) – Հունաստան (մինչև 19)» (անգլերեն). Soccerway.com. 23.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 05.11.2012-ին.
  9. «Անդորրա (մինչև 19) – Հայաստան (մինչև 19)» (անգլերեն). Soccerway.com. 26.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 05.11.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]