Jump to content

Հովհաննես Հովհաննիսյան (վնասվածքաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել էհունիսի 3, 1933(1933-06-03)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 14, 2010(2010-07-14) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1958)
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանպրոֆեսոր (1973) և բժշկական գիտությունների դոկտոր (1975)
Պարգևներ
Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ ՌԽՖՍՀ վաստակավոր գյուտարար ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Merited inventor of the Russian Federation

Հովհաննես Վարդանի Հովհաննիսյան (հունիսի 3, 1933(1933-06-03), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2010(2010-07-14), Մոսկվա, Ռուսաստան), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։ ՌԴ վաստակավոր գյուտարար (1984

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. հունիսի 3-ին Աջարիայի Բաթում քաղաքում՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների ընտանիքում։ Նրա քույրը՝ Շուշիկը, տարիներ անց ամուսնանում է Օշականում։ Հովհաննեսը նրա հետ գալիս է Օշական և անցնում քրոջ խնամակալության տակ։ Նա ավարտում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ 2013 թ. մայիսի 17-ին դպրոցում բացվեց նրա անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, նրա ընտանիքի հովանավորությամբ[1]։

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1958

1961-ից աշխատում է Մոսկվայի Ն․ Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ԳՀԻ-ում, 1978-ից՝ մեծահասակների օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են հոդային կրճիկի վերականգնման, հոդերի ֆրիկցիոն (շփական) հատկությունների, կենսամեխանիկական առանձնահատկությունների, մեխանիկական և մաթեմատիկական մոդելավորման հարցերի ուսումնասիրությանը։

Ինստիտուտի տնօրեն Ս․ Վոլկովի հետ ստեղծել է վնասված հոդերի ֆունկցիայի և կրճիկային հյուսվածքի վերականգնման ապարատ, որը հայտնի է «Վոլկով-Հովհաննիսյանի հոդակապային դիստրակցիոն (արտաձգման) ապարատ» անունով։ Վերջինս հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել ոսկրային կոտրվածքները, այլև երկարացնել վերջավորությունների ոսկորները և ապահովել հոդերի շարժումը։

  • Ունի 88 գյուտի հեղինակային իրավունք
  • Ունի Ռուսաստանի 50 և աշխարհի առաջատար երկրների 8 արտոնագիր

Կոչումներ, պարգևներ, նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բժշկական գիտությունների դոկտոր
  • Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր
  • ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՌԴ վաստակավոր գյուտարար
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
  • ՌԴ պետական մրցանակի դափնեկիր

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

410 գիտական աշխատության, 10 մենագրության, 2 ատլասի հեղինակ է։

Այլ աշխատություններ՝

  • Лечение заболеваний суставов с помощью шарнирнодистракционных аппаратов, М․, 1975
  • Лечение повреждений суставов и костей с помошью аппартов авторов, Ташкент, 1978 (համահեղինակ)
  • Восстановление формы и функции суставов и костей, М․, 1986 (համահեղինակ)
  • Об эстетической ориентации Давида Анахта (Непобедимого)։ Доклад. Науч. конф., посвящ. 1500-летию со дня рождения Давида Непобедимого. Ер., 1980
  • Восстановление формы и функции кисти и пальцев с помощью аппаратов наружной чрескостной фиксации / О. В. Оганесян, И. Н. Шинкаренко, В. П. Абельцев. М., 1984
  • Восстановление формы и функции голеностопного сустава шарнирно-дистракционными аппаратами / О. В. Оганесян, А. В. Коршунов, С. В. Иванников. 2003
  • Основы наружной чрескостной фиксации. 2004

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։