Հովհաննես Հարությունի Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հարությունի Աճեմյան
Ծնվել է1828
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1871
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, դերասան, դրամատուրգ

Հովհաննես Հարությունի Աճեմյան (1828, Կոստանդնուպոլիս- 1871, Կոստանդնուպոլիս), հայ քանդակագործ, նկարիչ, դերասան, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է Պերայի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է ֆրանսիական դպրոցում։ Ինքնազարգացմամբ սովորել է մի քանի լեզուներ, միաժամանակ հետևել նկարչության և քանդակագործության։ 1850 թ. բացել է քանդակագործական արհեստանոց, սակայն, հետագայում խանդավառվելով թատրոնով, նվիրվել է նորաստեղծ հայ բեմին[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1857-1958 թթ. թատերաշրջանում մասնակցել է Ա. Հայկունու և այլոց ջանքերով կազմակերպված ներկայացումներին, ապա՝ Օրթագյուղում, Պերայում իտալական և ֆրանսիական խմբերի տված ներկայացումներին, աչքի ընկնելով իտալերենի և ֆրանսերենի հստակ առոգանությամբ։ «Արևելյան թատրոնի» ստեղծման առաջին տարուց (1861 թ.) խաղացել է այդ խմբում, աստիճանաբար դառնալով նրա աչքի ընկնող ուժերից մեկը։ 1863 թ. «Արևելյան թատրոնի» խմբի հետ մեկնել է Զմյուռնիա, հանդես եկել գլխավոր դերերով։ Մեծ հաջողություն է ունեցել Մոլիերի կատակերգություններում. մամուլը բարձր է գնահատել Սոթանվիլի դերը Մոլիերի «Ժորժ Դանդենում». այդ դերը նա հավասար հաջողությամբ կատարել է հայերեն և թուրքերեն։ Խաղացել է Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, նաև ֆրանսիական, իտալական խմբերում, 1861-1967 թթ.՝ Արևելյան, 1863-1964 թթ.՝ Վասպուրական թատրոններում, 1870 թվականին՝ Թ. Ֆասուլաճյանի խմբում։ Դերերից են՝ Ներսես (Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Դերմոնթե (Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին») և այլն։

1862 թ. գրել է «Կոմիտասի ցուցակը» մեկ գործողությամբ վոդևիլը, որ նա կատարել է Պոլսում հայերեն, Զմյուտնիայում՝ թե՛ հայերեն, թե՛ հունարեն։ Այդ վոդևիլը տպագրվել է Զմյուռնիայում 1863 թ.։ Զմյուռնիայից վերադառնալուց հետո շարունակել է խաղալ «Արևելյան թատրոնի» կազմում, միաժամանակ նկարել և քանդակել։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսես՝ Մ. Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Դերմոնթե՝ Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին»
  • Մազապրայի Մարկիզը՝ Ֆալեռնոյի «Կույրին զավակը»
  • Դոն Սեզար՝ Դենների «Դոն Սեզար դը Բազան»
  • Սոթանվիլ՝ Մոլիերի «ժորժ Դանդեն»

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա քանդակներից հիշատակվում է Հարություն ամիրա Պեզճյանի կիսանդրին, որ երկար տարիներ զետեղված է եղել Պոլսի ազգային հիվանդանոցի սրահներից մեկում։ Դ.Կ. Թրյանցի հետ պատկերազարդել է Կ. Պոլսի Չրաղանի պալատը և արքունի այլ շինություններ։ Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, ինչպես «Փարիզի հնավաճառը», Մոլիերի «Պարոն Բորսունյակը» և այլն, որոնք արևմտահայ բեմում բեմադրվել են նրա թարգմանությամբ։[2][3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 77 
  3. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: