Հովհաննես Կարապետյան (բեմադրիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Կարապետյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Կարապետյան
Հովհաննես Կարապետյան.jpg
Ծնվել էապրիլի 1, 1914(1914-04-01)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 30, 1994(1994-05-30) (80 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստների գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Հովհաննես Լևոնի Կարապետյան (Հովհաննես Կաղզվանցյան, 1914, ապրիլի 1, Ալեքսանդրապոլ - 1994, մայիսի 30, Երևան), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932-1936 թթ. սովորել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տան դրամատիկական ստուդիայում, միաժամանակ մասնակցել է Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայի աշխատանքներին։ 1936 թվականին սկսել է բեմական գործունեությունը Լենինականի Մռավյանի անվան թատրոնում` որպես ռեժիսոր։ 1938-1941 թթ. եղել է Դիլիջանի, 1941-1948 թթ.` Ստեփանավանի, 1950-1952 թթ.` Գորիսի, 1952-1957 թթ.` Կիրովականի թատրոնների ռեժիսոր։ Նրա գործունեության տարիներին վերելք է ապրել մարզային թատրոնների դերը հասարակության մեջ։ 1957 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր։ 1969 թվականից երկար ժամանակ ընդմիջումներով եղել է Լեռնային Ղարաբաղի մարզկենտրոն Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը[1]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», «Մորգանի խնամին», «Արմենուհին»
  • Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ»
  • Վիլյամ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը»
  • Գագլոևի «Ասք մոր մասին»
  • Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին»

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թ. Երևանում Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված մրցույթում «Մեծ լոռեցին» արժանացել է երկրորդ մրցանակի
  • 1945 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, ապա՝ ժողովրդական արտիստի կոչման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]