Հովհաննես Իսահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Իսահակյան | |
---|---|
Ծնվել է | 1891 |
Մահացել է | 1958 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | շոգեքարշաշինություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Պարգևներ |
Հովհաննես Նիկոլայի Իսահակյան (1891 - 1958), շոգեքարշաշինության բնագավառի խորհրդային գիտնական, պրոֆեսոր, լոկոմոտիվների փորձարկման խորհրդային դպրոցի հիմնադիրներից, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին ավարտել է Պետրոգրադի երկաթուղային ինժեներների ինստիտուտը։ 1918 թվականից աշխատել է Երկաթուղիների փորձարարական ինստիտուտի շարժակազմի և քարշակի բաժնում, այնուհետև Երկաթուղիների ժողովրդական կոմիսարիատի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, ղեկավարել է շոգեքարշատեխնիկական և շոգեքարշային տնտեսության բաժինները։ 1932 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ-ում արտադրված բոլոր շոգեքարշերի փորձարկումները, գնահատել է տարբեր կարգի ածուխների խառնուրդներ և տարբեր ածխային ավազաններ որպես վառելիք օգտագործելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը։
Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդել է Մոսկվայի տրանսպորտային ինժեներների ինստիտուտում, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, որտեղ կարդացել է դասախոսություններ «Տեսական մեխանիկա», «Գնացքների քարշարկում», «Քարշի հաշվարկներ» առարկաների գծով։ Ստացել է պրոֆեսորի կոչում, հեղինակ է բուհերի համար նախատեսված մի շարք դասագրքերի։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,
- Լենինի շքանշան,
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
- «Աշխատանքային արիության համար» մեդալ,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ,
- «Պատվավոր երկաթուղային» կրծքանշան։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1958 թվականին, թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тяговые расчеты [Текст] : [учебник для техникумов железнодорожного транспорта] / О. Н. Исаакян, П. А. Гурский. — Москва : Трансжелдориздат, 1959. — 359 с. : ил., 2 л. черт.
- Главнейшие результаты испытаний паровоза ЕА [Текст] / О. Н. Исаакян, П. Н. Астахов, А. М. Неверович. — Москва : изд-во и 1-я тип. Трансжелдориздата, 1949. — 163 с. : ил.; 21 см. — (Труды Всесоюзного научно-исследовательского института железнодорожного транспорта; Вып. 29).
- Испытание углей на паровозах [Текст] / О. Н. Исаакян, П. Н. Астахов, А. М. Неверович. — Москва : изд-во и 1-я тип. Трансжелдориздата МПС, 1948. — 151 с. : черт.; 22 см. — (Труды Всесоюзного научно-исследовательского института железнодорожного транспорта; Вып. 23).
- Результаты испытаний паровоза Эм [Текст] / О. Н. Исаакян и П. Н. Астахов ; Всесоюз. науч.-исслед. ин-т ж.-д. транспорта. — Москва : изд-во и 1-я тип. Трансжелдориздата, 1947. — 56 с. : граф.; 21 см.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1891 ծնունդներ
- 1958 մահեր
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային պրոֆեսորներ