Հովհաննես Իոաննիսյան
Հովհաննես Իոաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1881[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 28, 1938[1] Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Բաքվի երաժշտական քոլեջ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան (1900)[1] և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան (1910)[1] |
Պարգևներ |
Հովհաննես Հայրապետի Իոաննիսյան (Հովհաննիսյան, 1881[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 28, 1938[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դիրիժոր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը (1900), Նովոռոսիյսկի (Ռուսաստան) համալսարանի բժշկական ֆակուլտետը (1910)։ Շուշիում եղել է բժիշկ և զինվորական նվագախմբի կապելմայստեր։ 1920 թվականին Բաքվում կազմակերպել է ժողգործիքների ադրբեջանական առաջին պետական նվագախումբը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 377)։ ![]() |