Հովհաննես Թյույսուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Թյույսուզյան
Ծնվել է1830
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1898

Հովհաննես Թյույսուզյան (1830, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1898), հայ մշակութային գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա մեկնել Փարիզ, ստացել երկրագործական բարձրագույն ուսում։ 1855 թվականին աշխատակցել է ֆրանսիական մամուլին մասնագիտական հոդվածներով։ Վերադառնալով Կ. Պոլիս, 1857 թվականին հրատարակել է «Որթածաղիկ կամ քյուլլեմե» գիրքը։ Եղել է Ստ. Ոսկանի «Արևմուտք» թերթի հրատարակիչներից, մոտիկից կապված մշակութային կյանքին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 364.