Հովհաննես Դադալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Դադալով
Ծնվել էապրիլի 10, 1918(1918-04-10)
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել է1987
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Հովհաննես Դադալով (ապրիլի 10, 1918(1918-04-10), Դերբենդ, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ - 1987, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բժշկական ծառայության գեներալ-մայոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դերբենտում, շուշեցու ընտանիքում։ Ընտանիքը տեղափոխվել է Արմավիր, այնուհետև` Պյատիգորսկ։ Հովհաննեսը սովորել է նախ Արմավիրում, այնուհետև միջնակարգ դպրոցն ավարտել է Պյատիգորսկում[2]։ 1941 թվականին ավարտել է Կրասնոդարի բժշկական ինստիտուտը և զորակոչվել է բանակ։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյամի ռազմաճակատում նշանակվել է բատալյոնի բժիշկ 204-րդ զորամասում։ Այդ օրերին գերմանական զորքերը անցկացրին պաշտպանական գիծ Կուրսկ-Լվով-Ռիլսկ ուղղությամբ։ Այդ մարտերում Դադալովը ստացավ մարտական մկրտություն` մասնակցելով Միխայպոկվի մոտակայքում տեղի ունեցած մարտերին։ Հատուկ նշանակության խմբում մասնակցել է Վորոնեժի պաշտպանությանը, հետո մասնակցել է Ռանենբուրգում և Կուզնեցովում գերմանական զորքերի հետ մղման հերոսական մարտերին։ Հովհաննես Դադալովն առանձնանում էր ղեկավարի ու կազմակերպիչի հատկանիշներով։ 1942 թվականին նրան նշանակեցին 338-րդ կրակային դիվիզիայի սանիտարա-բժշկական վաշտի հրամանատար։ Նա հաջող էր կազմակերպում հարձակվողական մարտերի ժամանակ անհրաժեշտ սանիտարա-բժշկական սպասարկումը։ 1943 թվականի օգոստոսին Սմոլենսկի շրջանի Ռոսլավլ քաղաքի ազատագրման մարտերից մեկի ժամանակ Դադալովը ծանր վիրավորում է ստացել և մոտ չորս ամիս բուժվել է Մոսկվայում։ Ապաքինումից հետո նա մենկում է Ուկրաինական առաջին ռազմաճակատ որպես երրորդ բանակային կորպուսի բժիշկ։ Մարտերի ժամանակ Դադալովի գլխավորությամբ լավ էր կազմակերպվում բժշկական սպասարկումը։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Դադալովը շարունակեց իր ռազմական ծառայությունն Արևմտյան Եվրոպայում։ 1945 թվականից հետո նա մեկ տարվա ընթացքում իրականացնում էր պատասխանատու աշխատանք Խորհրդային բանակի բժշկական հանգստավայրի կենտրոնական խմբում։ 1946 թվականի օգոստոսին ծառայում էր Գերմանիայի զորքերում, այնուհետև` Պոտսդամի բժշկական հանգստավայրում։ Վերադառնալով հայրենիք` Դադալովը 1950-1953 թվականներին ծառայում էր Անդրկովկասյան ռազմական շրջանի բժշկական հանգստավայրում։ 1953 թվականին նորից մեկնում է Բեռլին` ծառայության անցնելու զորքերի սանիտարա-բժշկական խմբում։ Այս աշխատանքը նա գլխավորել է ութ տարի։ 1961-1966 թվականներին ծառայել է Միջինասիական ռազմական շրջանի սանիտարա-բժշկական ստորաբաժանումում։ Երկար ժամանակ Հ. Դադալովը ղեկավարել է Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկության ակադեմիան Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ1960 թվականին Դադալովն ստացել է բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչում։ Հինգ շքանշանի ասպետ է և ունի բազմաթիվ մեդալներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խորհրդային շրջանի հայ մարշալների, գեներալների և ծովակալների ցանկ(ռուս.)
  2. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ գրել էջի թիվը — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
  3. Հովհաննես Միքայելի Դադալով(ռուս.)