Հովհաննես Գեորգիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Գեորգիյան
Հովհաննես Գեորգիյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 9, 1967(1967-02-09)
Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 25, 2016(2016-12-25) (49 տարեկան)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ

Հովհաննես Գեորգիյան (ռուսական հնչողությամբ՝ Օգանես Գեորգիյան, ռուս.՝ Оганес Георгиян, փետրվարի 9, 1967, Լուգանսկ - դեկտեմբերի 25, 2016, Սոչի), հայազգի ռուսաստանաբնակ երգիչ (տենոր)։ Զոհվել է Սոչիի մոտակայքում 2016 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Տու-154 ինքնաթիռի ավիավթարի ժամանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Գեորգիյանը ծնվել է 1967 թվականին Լուգանսկում (այն ժամանակ՝ Վորոշիլովգրադ)։ Առաջին կրթությամբ ճարտարագետ-մեխանիկ էր[2]։ 1991-1994 թվականներին սովորել է Դոնեցկի Ս․ Պրոկոֆևի անվան պետական երաժշտական ակադեմիայում։ 1998 թվականին ավարտել է Ուկրաինայի երաժշտության ազգային ակադեմիայի (Կիև) վոկալի բաժինը (ղեկավար՝ Կոնստանտին Օգնեվոյ)։

1998-1999 թվականներին Հովհաննես Գեորգիյանը խաղացել է Մոսկվայի Եվգենի Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնում։ 1999 թվականին դարձել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան Ակադեմիկական Երաժշտական թատրոնի մենակատար։ Խաղացել է «Բոհեմ», «Վերտեր», «Սիրո խմիչք», «Այսպես են վարվում բոլոր կանայք կամ Սիրահարների դպրոց», «Լյուչիա դի Լամերմուր», «Հոֆմանի հեքիաթներ», «Դեմոն» ներկայացումներում։

Խաղացել է նաև Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[3]։ Հիշվող դերակատարումներ է ունեցել Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Սերգեյ Պրոկոֆևի «Սեր առ երեք նարինջները» ներկայացումներում։ Համագործակցել է Մոսկվայի «Արբատ օպերա» թատրոնի հետ[4]։

Վերջին տարիներին Գեորգիյանը ելույթ է ունեցել «Օպերայի ուրվականը» մյուզիքլում։ Շրջագայել և ելույթներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում[5]։ Օպերայի սիրահարները նրան «ռուսական Պավարոտտի» են անվանել[6]։

Հանդես է եկել Ռուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթում, որի կազմում 2016 թվականի դեկտեմբերի 25-ին մեկնել է Սիրիա՝ ռուսական զինվորների Նոր տարին համերգով շնորհավորելու։ Ճանապարհին զոհվել է ավիավթարի պատճառով[1][7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիդ Անգուլաձեի անվան տենորների միջազգային մրցույթի մրցանակակիր (Բաթում, Վրաստան, 1995).
  • Երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր (Բռնո, Չեխիա)[3][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Տու 154»-ի ուղևորներից․ Հովհաննես Գեորգիյան՝ տենոր, որը սիրում էր կյանքը»։ news.am։ Վերցված է 27 Դեկտեմբեր 2016 
  2. «Оганес Георгиян погибший в небе над Сочи певец объехал с гастролями полмира»։ rusarminfo.ru։ Վերցված է 28 Դեկտեմբեր 2016 
  3. 3,0 3,1 «Оганес Георгиян, Тенор»։ Большой театр։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-24-ին։ Վերցված է 27 Դեկտեմբեր 2016 
  4. «Оганес Георгиян»։ Московский Музыкальный театр имени К.С. Станиславского и Вл.И. Немировича-Данченко։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին։ Վերցված է 27 Դեկտեմբեր 2016 
  5. 5,0 5,1 «Оганес Георгиян»։ talents-of-world։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին։ Վերցված է 27 Դեկտեմբեր 2016 
  6. «Սոչիում տեղի ունեցած օդանավի աղետի հետևանքով զոհված հայը հայտնի երգիչ էր»։ Հայ ձայն։ Վերցված է 27 Դեկտեմբեր 2016 (չաշխատող հղում)
  7. «Список пассажиров, находившихся на борту Ту-154 Минобороны России»։ Министерство обороны Российской Федерации։ 25 Դեկտեմբեր 2016։ Վերցված է 25 Դեկտեմբեր 2016