Jump to content

Հովհաննես Բակլավաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Բակլավաջյան
Ծնվել էօգոստոսի 18, 1922(1922-08-18)[1][2]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 9, 2001(2001-07-09)[2] (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)[1]
Մասնագիտությունֆիզիոլոգ և համալսարանի դասախոս
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1][2] և Երևանի պետական համալսարան[1][2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2][3]
Պարգևներ

Հովհաննես Գեղամի Բակլավաջյան (օգոստոսի 18, 1922(1922-08-18)[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 9, 2001(2001-07-09)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1986 թվականին, թղթակից անդամ` 1961 թվականից)։ ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար (1957-1960):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Բակլավաջյանը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում 1922 թվականին։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1957-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար, 1960-2001 թվականներին՝ Վեգետատիվ նյարդային համակարգի ֆիգիոլոգիայի լաբորատորիայի ամբիոնի վարիչ, 1972-1986 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ[4]։

1986-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ «Ընդերային Ֆունկցիաների կարգավորման կենտրոնական մեխանիզմները» գիտխորհրդի հանձնաժողովի նախագահ[4], Գլխուղեղի հետազոտության միջազգային հետազոտության անդամ։

Եղել է «Էքսպերիմենտալնայա ի կլինիչեսկայա մեդիցինա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության «Նեյրոֆիզիոլոգիայի» բաժանմունքի նախագահը։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 280 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 5 մենագրությունների հեղինակ է[4]։ Աշխատանքները վերաբերում են վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիային, օրգանիզմի մարմնավեգետատիվ ֆունկցիաների կարգավորման ենթատեսաթմբային մեխանիզմներին։ Մակրո և միկրո էլեկտրաֆիզիոլոգիական եղանակներով հետազոտել է ընդերային և մարմնական կենտրոնաձիգ նյարդային համակարգի պրոյեկցիան ենթատեսաթմբում, ենթատեսաթումբ-կեղևային փոխհարաբերությունների, սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողասնուցողական, մարմնավեգետատիվ ֆունկցիաների (շնչառական, սիրտ-անոթային և այլն) ենթատեսաթմբային կարգավորման մեխանիզմներին[5][6]։

  • Ժողովուրդների ազատության շքանշան (Բուլղարիա)
  • Պատվո նշան շքանշան
  • Լևոն Օրբելու անվան մրցանակ
  • Вегетативная регуляция электрической активности мозга, Л․, 1967․
  • Висцеро-соматические и афферентные системы гипоталамуса, 1985
  • Нейронная организация гипоталамо-висцеральной дуги, 1988

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (հայ.)
  4. 1 2 3 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 56. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Բակլավաջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 242)։