Հովհաննես Արուցյան
| Հովհաննես Արուցյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 1, 1925 |
| Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 13, 1985 (59 տարեկան) |
| Մահվան վայր | Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ և մրցանակներ | |
Հովհաննես Միքայելի Արուցյան (հոկտեմբերի 1, 1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 1985, Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային օդաչու, «ԽՍՀՄ վաստակավոր շտուրման»[1] պատվավոր կոչման առաջին ասպետ (ստացել է № 1 կրծքանշանը), Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) գլխավոր շտուրման[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Միքայելի Արուցյանը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 1-ին[4]։
Բորիս Չիժովն իր «Օդաչուի հուշերը» գրքում նրան անվանում է Օնիկ Արուցյան[2]։
1944 թվականին ավարտել է Տաշքենդի հրաձիգ-ռմբակոծողների ռազմական ավիացիոն դպրոցը[2]։
Դասընթացներն անցել է Ռ-5, Շչե-2 և ՍԲ ինքնաթիռների վրա[2]։ 1944-1946 թվականներին վերապատրաստում է անցել Պե-2 ռազմաճակատային ռմբակոծիչի վրա՝ Բաշկիրական ԻԽՍՀ Դավլեկանովոյի Հետախույզների ռազմական ավիացիոն ուսումնարանում (ՀՌԱՈւ)[2]։ 1945 թվականին ուսումնարանը տեղափոխվել է Ուկրաինական ԽՍՀ Կիրովոգրադ քաղաք և վերանվանվել է Կիրովոգրադի ռմբակոծիչ հետախուզական ավիացիայի սպայական դպրոց (ԿՌՀԱՍԴ)[3]։
Մահացել է 1985 թվականի оգոստոսի 13-ին։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականի հունիսից ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգում, 188-րդ ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիայում[3]։
1953 թվականի մայիսի 8-ին նրան շնորհվել է քաղաքացիական ավիացիայի շտուրմանի առաջին դաս[4]։
1966-1982 թվականներին ծառայել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ Գլխավոր շտուրմանի պաշտոնում (մինչև 1975 թվականը՝ ֆլագ-շտումանի պաշտոնում)[4]։
1973 թվականին անցել է ղեկավար շտուրմանի կազմի որակավորման բարձրացման դասընթացներ (ՊՕՆ ՌԱՈՒ, ՔԱ Ակադեմիա)[3]։
1983 թվականի դեկտեմբերի 21-ից՝ Թռիչքամեթոդական ծառայության պետ[4]։
Թռիչքային գործունեությունը և հրահանգչական աշխատանքներն իրականացրել է Իլ-18, Տու-134, Ան-24, Տու-154 ինքնաթիռներով[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի 9-րդ գումարման պատգամավոր՝ թիվ 13 ընտրատարածքից[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները՝ Մարգարիտա և Միխայիլ Արուցյաններ
Կինը՝ Ելենա Արուցյան
Թոռները՝ Սերգեյ, Մարինա, Հովհաննես, Ելենա Ասլանյաններ, Լիլի, Արմեն, Մայքլ Աբաղյաններ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ԽՍՀՄ Վաստակավոր շտուրման» պատվավոր կոչում (1966)
- «Աերոֆլոտի գերազանցիկ» կրծքանշան
- «Անվեհեր աշխատանքի համար․ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» հոբելյանական մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 13, էջ 667
- 1 2 3 4 5 6 «Заслуженный пилот СССР — Мы из CCCР!» (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 27-ին.
- 1 2 3 4 5 «Armenian Aviation History Museum». users.freenet.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 27-ին.
- 1 2 3 4 Б. Чижов. «Воспоминания пилота» (PDF).
{{cite web}}: line feed character in|title=at position 13 (օգնություն)