Հովհաննես Ավագյան (գրականագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հովհաննես Ավագյան արմտ. հայ.՝ Յովհաննէս Աւագեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1882[1] |
Ծննդավայր | Բենկա, Տևրիկ |
Վախճանվել է | հունիսի 10, 1959[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, գրականագետ և լրագրող |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Պողոս Գուբելյան |
Հովհաննես Ավագյան Վիքիդարանում |
Հովհաննես Սարգսի Ավագյան (հոկտեմբերի 12, 1882[1], Բենկա, Տևրիկ - հունիսի 10, 1959[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գրականագետ, գրող և լրագրող ԱՄՆ-ում։ Հանդես է եկել Վաղարշ Վաղարշյան, Հրայր, Ասպարունի, Գրասեր ծածկանուններով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հոկտեմբերի 12-ին, Ակնա գավառակի Բինկյան գյուղում։ Ավարտել է Մարզվանի «Անատոլիա» քոլեջը՝ ստանալով «պսակավոր արվեստից» տիտղոսը (1907)։ Եղել է տնօրեն-ուսուցիչ Մարզվանի Ավետարանական քոլեջում (1907-1909) ապա՝ ուսուցիչ (1909-1915) Վանի Ամերիկյան վարժարանում։ 1911-1912 թվականներին «Վանտոսպ»-ի խմբագրապետն էր, 1917-1919 թվականներին «Ազգ» օրաթերթի (Բոստոն, ԱՄՆ) օգնական խմբագիրը, 1919-1944 թվականներին՝ «Հայաստանի կոչնակ»ի (Նյու Յորք, ԱՄՆ) օգնական խմբագիր, 1944-1958 թվականներին՝ խմբագրապետ։ Ավագյանը զբաղվել է հայ նոր և սփյուռքահայ գրականության ուսումնասիրությամբ («Գրական դէմքեր», 1925)։ Գրել է վիպակներ, պատմվածքներ։ Կատարել է նաև թարգմանություններ, որոնցից ուշագրավ է Ալեքսեյ Տոլստոյի «Ցար Ֆեոդոր Իվանովիչ» դրաման («Հայաստանի կոչնակ», 1928)։ Մահացել է հունիսի 10-ին, Նյու Յորքում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոհարներ հայ գրականութեան, Բոստոն, 1916,
- Նշանավոր օփերաներ, Նյու Ցորք, 1927։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ ![]() |