Հովհաննես Աստվածաբան եկեղեցի (Տիտովկա)
Հովհաննես Աստվածաբան եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տիտովկա (Միլլերովսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Փակված է | 1966 |
![]() | |
![]() | |
Հովհաննես Աստվածաբան եկեղեցի (Մարգարե Հովհաննես Աստվածաբան եկեղեցի) (ռուս.՝ Церковь Иоанна Богослова (Церковь пророка Иоанна Богослова)), ավերված ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանի Տիտովկա սլոբոդայում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | |
---|---|
![]() |
Լքված տաճարի տեսքը |
![]() |
Տաճարի մուտքը |
Տաճարը կառուցվել է 1878 թվականին ակադեմիկոս, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ճարտարապետ Կոնստանտին Տոնի տիպային նախագծով և Դոնում ռուս-բյուզանդական ոճի եկեղեցու նմուշ է։ Ռուս-բյուզանդական ոճի փոքրաթիվ պահպանված շինություններից մեկն է։
Եկեղեցին խոնարհվում էր մեկ սրբի։ Նրա ծխական համայնքը կազմում էին մոտակա Ֆրոլով, Նազդրովսկի և Ալեքսանդրովսկի խուտորների հավատացյալները։ 1877 թվականից տաճարին կից գործել է գյուղական ծխական ուսումնարան։
Գոյության ողջ ընթացքում տաճարը երբեք չի վերակառուցվել, Քաղաքացիական պատերազմի ժամանակ վերածվել է հացահատկի շտեմարանի։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տաճարի շենքը չի տուժել։ Այնտեղ պահպանվել են ներքին որմնանկարների առանձին տարրեր, որոշ պատուհաններին` կառուցելիս տեղադրված ճաղավանդակները։
1966 թվականին Միլլերովսկի շրջգործկոմի որոշմամբ եկեղեցին փակվեց։ Այն պատրաստվում էին վերածել գյուղական ակումբի, բայց կրկին օգտագործեցին որպես հացահատկի պահեստ։ Ավելի ուշ տաճարը լքվեց։ 1990-ական թվականներին տեղի բնակիչները տաճարի վերակառուցման համար փորձել են միջոցներ հավաքել, բայց դա նրանց չի հաջողվել[2]։
2015 թվականի հուլիսին, Միլլերովսկի շրջանի գործակալ քահանա Սերգի Սոշկինի Տիտովսկոյե գյուղական բնակավայր կատարած այցի ընթացքում, քննարկվել է բնակավայրի տարածքում աղոթքասենյակ ստեղծելու մասին հարցը։ Հաստատվել է ընտրված շինության վերակառուցման և այն աղոթքասենյակ դարձնելու հատակագիծը։ Տիտովկայի ավերված տաճար կատարած շրջայցից հետո որոշվել է սկսել տեղեկություններ հավաքագրել տաճարի վերականգնման հնարավորության մասին[3]։
Տիտովկայի միջնակարգ դպրոցի թանգարանում հայտնի տաճարին հատկացված է հատուկ տեղ, որտեղ պահվում է 1960-ական թվականներին ապամոնտաժված երեք զանգերից մեկը[4]։
Ըստ գավառագետ Պ. Ա. Պոնոմարյովի՝ «Միլլերովսկի շրջանում եկեղեցիների փակումը և եկեղեցական արժեքների առգրավումը ձգվեց երկար տարիներ։ Ամենավերջինը փակել են Հովհաննես Աստվածաբան եկեղեցին Տիտովկա սլոբոդայում և Սուրբ Նիկողայոս եկեղեցին Մալչևսկո-Պոլնենսկայա սլոբոդայում»[5]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кириллов А. Донская епархия в ее настоящем положении. Новочеркасск, 1896.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Церковь пророка Иоанна Богослова (Титовка)
- ↑ «В 200 километрах от Ростова-на-Дону разрушается храм XIX века». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Благочинный Миллеровского округа с рабочим визитом посетил Титовское сельское поселение
- ↑ Жители хутора Титовка просят оказать помощь в реконструкции памятника архитектуры
- ↑ СТРОИМ ХРАМ ВСЕМ МИРОМ