Հովհաննես Ալիքսանյան
Արտաքին տեսք
Հովհաննես Ալիքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1862 |
Ծննդավայր | Ադափազար |
Վախճանվել է | 1936 |
Վախճանի վայր | Կ. Պոլիս |
Գրական անուն | Ա., Դետը, Յ. Ա |
Մասնագիտություն | լրագրող, մանկավարժ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Հայաստանի կոչնակ |
Հովհաննես Ալիքսանյան Վիքիդարանում |
Հովհաննես Ալիքսանյան (1862, Ադափազար, Թուրքիա - 1936, Կոստանդնուպոլիս, Թուրքիա), հայ հրապարակախոս, լրագրող, մանկավարժ։
Ծնվել է Ադափազարում, սովորել Կ. Պոլսի Ռոբերտ կոլեջում, որն ավարտել է 1894 թվականին և երկար տարիներ պաշտոնավարել է Ադաբազարի Հայուհյաց վարժարանում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Կրթական, բարոյախոսական բազմաթիվ հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում («Ավետաբեր», «Բյուրակն», «Բյուզանդիոն» և այլն)։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթի մնայուն աշխատակիցներից։ Հետմահու՝ 1939 թվականին նրա առավել արժեքավոր հոդվածները լույս են տեսել «Անցքեր ու անձեր» ժողովածուում[1]։
Օգտագործել է Ա., Դետը, Յ. Ա. ծածկանունները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 48։
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։