Հովհաննես Աբրահամյան
Արտաքին տեսք
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1932 (91 տարեկան) | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հովհաննես Հակոբի Աբրահամյան (դեկտեմբերի 6, 1932), հայ խորհրդային ֆուտբոլիստ (հարձակվող), մարզիչ, մրցավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի մեծ մասն անցկացրել է խորհրդային առաջնության երկրորդ խմբի «Դինամո» Երևան (1952-1953), «Սպարտակ» Երևան (1954-1958), «Շիրակ» (Լենինական) (1959-1960), «Նաիրի» (Երևան) (1961) թիմերում։ «Ա» խմբում 1961-1962 թվականներին Երևանի «Սպարտակի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ։
1956 թվականին Հայկական ԽՍՀ հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային։
ԽՍՀՄ Գավաթի եզրափակչի մասնակից (1954 թվական)։
Եղել է Երևանի «Արարատ» թիմի մարզիչ (1967, 1973-1975) և պետ, «Կոտայք» Աբովյան ակումբի պետ (1990)[1] և գլխավոր մարզիչ (1992)։
Խաղեր է վարել որպես եզրային մրցավար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FootBook: Профиль игрока». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
|