Հովարդ Քոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովարդ Քոչ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 12, 1901(1901-12-12)[1][1][2][…]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի թիվ՝օգոստոսի 17, 1995(1995-08-17)[4][1][1][…] (93 տարեկան)
Վախճանի վայր՝Քինգսթոն (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, գրող, փաստաբան և դրամատուրգ
Պարգևներ՝
Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար
IMDb։ID 0462321

Հովարդ Քոչ (անգլ.՝ Howard E. Koch, դեկտեմբերի 12, 1901(1901-12-12)[1][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - օգոստոսի 17, 1995(1995-08-17)[4][1][1][…], Քինգսթոն (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ)[5][6][7], ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ, 1950-ական թվականներին Հոլիվուդի կինոստուդիայի ղեկավարների սև ցուցակի մեջ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեաների ընտանիքում[8], Նյու Յորքում։ Մեծացել է Քինգստոնում և ավարտել է Սբ. Ստեֆանի քոլեջը և Կոլումբիայի իրավունքի դպրոցը։

Գրողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ բեմի և ռադիոյի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթսդեյլում իրավաբանի պրակտիկա անցնելիս նա սկսել է պիեսներ գրել։ «Մեծ Սքոթը» (1929), «Տվեք մեզ այդ օրը» (1933) և «Գալ ժամանակին» (1941) գործերը բեմադրվել են Բրոդվեյում։

1930-ական թվականներին ռադիոյում որպես գրող աշխատելիս նրա աշխատանքներից է եղել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմ» ռադիոդրաման (1938), ինչը համազգային խուճապ է առաջացրել ունկնդիրների շրջանում` Մարս մոլորակից ներխուժած տիեզերանավերի չափազանց վավերագրական ներկայացման համար։ Քոչն ավելի ուշ պիես է գրել այդ խուճապի մասին` վերնագրելով այն «Գիշերը, որ խուճապահար է արել Ամերիկան», որտեղ դերասան Ջոշուա Բրյանտը մարմնավորել է Քոչին։

Որպես սցենարիստ և սև ցուցակի մեջ հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոչն սկսել է գրել հոլիվուդյան ստուդիաների համար։ Նրա առաջին ընդունված սցենարը ֆիլմի է վերածվել 1940 թվականին։ Քոչը Համֆրի Բոգարտի հետ աշխատել է հայտնի Կասաբլանկա ֆիլմի վրա, որի սցենարը նա համահեղինակել է գրողներ Հուլիոս և Ֆիլիպ Էսփթեյնների հետ 1942 թվականին և որի համար 1944 թվականին նա արժանացել է Օսկար մրցանակի` Լավագույն ադապտացված սցենարանվանակարգում։ Նա նաև հեղինակել է «Շողացող հաղթանակ» (1941) և «Անծանոթուհու նամակը» (1948) ֆիլմի սցենարները. վերջինս եղել է նրա սիրելի սցենարը։

1943 թվականին Warner Bros.ից Ջեք Ուորների պահանջով Քոչը սցենար է գրել «Առաքելություն դեպի Մոսկվա» (1943) ֆիլմի սցենարը։ Ֆիլմը հակասական է ընդունվել Իոսիֆ Ստալինի և Խորհրդային Միության դրական կերպարների պատճառով։ Պատերազմից հետո Ջեք Ուորներն աշխատանքից ազատել է Քոչին այն բանից հետո, երբ նրան կոմունիստ են հայտարարել։ 1951 թվականին Քոչը հայտնվել է Հոլիվուդի սև ցուցակում։

Սև ցուցակում հայտնվելուց հետո Քոչն իր կնոջ` Աննեի հետ տեղափոխվել է Եվրոպա և սև ցուցակում հայտնված այլ գրողների հետ հաստատվել է Մերծ Բրիտանիայում, որտեղ նրանք «Փիթեր Հովարդ» և «Աննե Ռոդնի» կեղծանուններով հինգ տարի սցենարներ են գրել ֆիլմերի և հեռուստատեսության համար[9]։ 1956 թվականին նրան վերադարձել են ԱՄՆ և հաստատվել Վուդսթոքում, Նյու Յորքում[10], որտեղ նա շարունակել է պիեսներ և գրքեր գրել և ակտիվորեն մասնակցել է քաղաքական և սոցիալական իրադարձություններին։

Հովարդ Քոչը մահացել է 1995 թվականին, Քինգսթոնում[11]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ։

  • Invasion from Mars, (with Orson Welles) (pl) CBS, October 30, 1938.

Գրքեր։

  • Invasion from Mars, ed. Orson Welles, Dell 1949.
  • The Panic Broadcast, Little, Brown and Company 1970, Avon Books 1971.
  • Casablanca: Script and Legend, Overlook Press 1973.
  • As Time Goes By: Memoirs of a Writer, Harcourt Brace Jovanovich 1979.

Կարճ պատմվածքներ։

  • "Invasion from Inner Space", in Star Science Fiction Stories #6, ed. Frederik Pohl, Ballantine 1959.

Անթոլոգիա։

  • Invaders of Earth, ed. Groff Conklin, Vanguard 1952, Pocket 1955, Tempo 1962.
  • The Treasury of Science Fiction Classics, ed. Harold W. Kuebler, Hanover House 1954.
  • The Armchair Science Reader, ed. Isabel S. Gordon & Sophie Sorkin, Simon & Schuster 1959.
  • Enemies in Space, ed. Groff Conklin, Digit 1962.
  • Contact, ed. Noel Keyes, Paperback Library 1963.
  • Speculations, ed. Thomas E. Sanders, Glencoe Press 1973.
  • Bug-Eyed Monsters, ed. Anthony Cheetham, Panther 1974.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #114861811 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Ancestry.com. New York City Births, 1891-1902 [database on-line]. Provo, UT, USA: The Generations Network, Inc., 2000.
  6. Social Security Death Index.
  7. U.S. Census, January 1, 1920. State of New York, County of Ulster, enumeration district 174, p. 8A, family 218.
  8. Tablet Magazine: "The Brothers Who Co-Wrote ‘Casablanca’ - Writers Julius and Philip Epstein are also forebears of baseball’s Theo Epstein" by Adam Chandler August 22, 2013
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Ancestry.com. U.S.: Selected Jewish Obituaries, 1948-2002 [database on-line]. Provo, UT, USA: The Generations Network, Inc., 2008.
  11. Mel Gussow, "Howard Koch, a Screenwriter For 'Casablanca,' Dies at 93", The New York Times, August 18, 1995, p. D17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]