Հովաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովաս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 9-րդ դարի II-րդ կես
Մահացել էմ.թ.ա. մոտ 782
Մահվան վայրSebastia, Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ
ՔաղաքացիությունԻսրայելի թագավորություն
Ազգությունհրեա
ԿրոնՀուդայիզմ ?
Մասնագիտությունթագավոր
ԾնողներՀովաքազ
Զբաղեցրած պաշտոններKing of Israel?
ԵրեխաներՀերոբովամ II

Հովաս ( մ.թ.ա. 9-րդ դարի II-րդ կես - մ.թ.ա. մոտ 782), (Հովաս անունը նշանակում է Տերը տվեց) Իսրայելի հյուսիսային թագավորության 12-րդ թագավորը։ Հովաքազի որդին և հաջորդը։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորների երկրորդ գրքի համաձայն ՝ Հովասը մեղանչեց Եհովա Աստծո առջև, հանդուրժելով ոսկե հորթերի պաշտամունքը, բայց արտաքուստ գոնե երկրպագում էր Եհովային։ Նա 16 տարի թագավորեց որպես Իսրայելի թագավոր և առաջնորդեց իսրայելացիներին որոշ վճռական մարտերում, ներառյալ պատերազմը Հուդայի թագավորության դեմ։ Հովասի կառավարման սկզբում Իսրայելը գտնվում էր շատ ծանր իրավիճակում։ Դրա հիմնական պատճառը ասորիների արքա Ազայելն էր, որը ջախջախիչ հարվածներն էր հասցրել Հյուսիսային թագավորությանը դեռևս Հովաքազի իշխանության օրոք։ Սակայն իրավիճակը փոխվում է Ազայելի մահից հետո։ Հովասը Եղիսե մարգարեի խոսքի համեմատ 3 անգամ պարտության է մատնում Ազայելի որդի և հաջորդ Բեն-Ադադ III-ին, և ետ է վերցնում ասորիների կողմից նախկինում գրավված որոշ Իսրայելական քաղաքներ։

Պատերազմ Հուդայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովասի գահակալման վերջին շրջանում պատերազմ է բռնկվում Հրեական երկու թագավորությունների մեջ, որի սանձազերծողը Հուդայի Ամասիա արքան էր։ Բեթսամյուս բնակավայրում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Հովասը ջախջախում է Ամասիային։ Վերջինս գերի է ընկնում և տարվում Սամարիա։ Հովասը շարժվում է դեպի Երուսաղեմ, քանդում պարսպի մի մասը և իր հետ տանում տաճարի ու պալատի գանձերը։ Հովասը հիշատակվում է "Թագավորների 4-րդ գրքում", ինչպես նաև Ադադ-Նիրարի III-ի արձանագրությունում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

I Kings 22:26 " 1. Edwin Thiele, The Mysterious Numbers of the Hebrew Kings, (1st ed.; New York: Macmillan, 1951; 2d ed.; Grand Rapids: Eerdmans, 1965; 3rd ed.; Grand Rapids: Zondervan/Kregel, 1983). ISBN 0-8254-3825-X, 2. "Jehoash", Jewish Encyclopedia 3. Page, Stephanie (1968). "A Stela of Adad-nirari III and Nergal-ereš from Tell al Rimah". Iraq. 30 (2): 139–153. doi:10.2307/4199848. JSTOR 4199848. 4. "Tell al-Rimah Stele: King Jehoash Found!" Assyrian inscriptions prove Israel's deliverance from the Syrians through King Je. Warren Reinsch. Watch Jerusalem, June 27, 2019. 5. Nir Hasson. A strange drawing found in Sinai could undermine our entire idea of Judaism: Is that a 3,000-year-old picture of god, his penis and his wife depicted by early Jews at Kuntillet Ajrud?. Haaretz. April 4, 2018