Հովանոցային արմավենի
| Հովանոցային արմավենի | |
Հովանոցային արմավենի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
| Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
| Ենթաընտանիք | Բոշխայիններ (Cyperoideae) |
| Տրիբա | Cypereae |
| Ցեղ | Cyperus |
| Տեսակ | Հովանոցային արմավենի (C. alternifolius) |
| Միջազգային անվանում | |
| Cyperus alternifolius | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Հովանոցային արմավենի կամ հովանոցային պապիրուս (լատին․՝ Cyperus alternifolius), խոտանման բույս, բոշխազգիների ընտանիք։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհում հովանոցային արմավենին առավել հաճախ աճեցվում է որպես դեկորատիվ բույս։ Այն տնկվում է հողում, ամանների մեջ, այգիներում, լճակներում, հանդիսանում է նաև սենյակային բույս։ Բույսը տարածվում է արմատների բաժանմամբ և դրա համար պահանջում է առատ քանակությամբ ջուր[1]։ Հովանոցային արմավենին կարող է ունենալ մինչև 150-200 սմ բարձրություն ունեցող թփեր։ Նրա տերևները նեղ են, ունեն մինչև 20 սմ երկարություն և 1 սմ լայնություն։ Ծաղիկները մանր են, աննկատ, իսկ հոտը մեծ մասամբ բացակայում է։ Պտուղը շատ փոքր, գնդաձև կամ եռանկյունաձև ընկույզ է[2]։
Հովանոցային արմավենու գույնզգույն (Variegatus) տեսակն ունի երփներանգ տերևներ և փոքր չափեր[3]։

Տարածում և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի հայրենիքը Հնդկական օվկիանոսի արևմտյան մասի կղզիներն են, որոնցից ամենամեծը Մադագասկարն է։
Բնական պայմաններում հովանոցային արմավենին աճում է գետերի, ճահճուտների և լճերի ափին՝ ջրի հարևանությամբ և ջրի հետ շփման մեջ։ Մեծամասամբ աճում է ստվերոտ վայրերում[2]։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է սերմերով, բույսերի բաժանմամբ և վերին ցողունային հատումներով։
Բույսը լայնորեն օգտագործվում է շատրվանների, ակվարիումների, արհեստական ջրվեժների, ձմեռային ջրային այգիների ձևավորման և զարդարման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pink, Alfred (2004 թ․ ապրիլի 1). Gardening for the Million. Գուտենբերգ նախագիծ.
- ↑ 2,0 2,1 «Graceful Grasses® Baby Tut® - Umbrella Grass - Cyperus involucratus». Proven Winners (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Cyperus alternifolius Variegatus». Missouri Botanical Garden.org. Վերցված է Հուվարի 23, 2013-ին.
|
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոցային արմավենի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոցային արմավենի» հոդվածին։ |
| ||||||||||