Հովակիմ եպիսկոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովակիմ Եպիսկոպոսից)

Հովակիմ, Հովակիմ Եպիսկոպոս (ծն. թ. անհտ.— մոտ 1478), Կոստանդնուպոլսի հայոց առաջին պատրիարքը (1461 թվականից)։

Մինչև պատրիարք օծվելը հիշվում է որպես Բրուսայի եպիսկոպոս։ Հովակիմ Եպիսկոպոսին Կոստանդնուպոլիս է հրավիրել թուրք, սուլթան Մուհամեդ II (Մեհմեդ), որը, հիմնադրելով հայոց պատրիարքությունը, կամեցել է աշխատասեր հայ բնակչությանը կենտրոնացնել իր մայրաքաղաքում, թուրքահպատակ հայկական թեմերը ենթարկել արքունիքի իրավասության տակ գտնվող պատրիարքությանը։ Հովակիմ Եպիսկոպոսը ձգտել է Փոքր Ասիայի (Բուրսա, Այդըն, Կասթեմունի, Անկյուրիա, Սեբաստիա) հայկական հոգևոր վիճակները ենթարկել Կոստանդնուպոլսի պատրիարքությանը և ձեռք բերել կալվածքներ։ Հովակիմ Եպիսկոպոսը նստել է Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 550