Հոստոմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հոստոմել
ուկրաիներեն՝ Гостомель
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Հիմնադրված է1494 թ.
Առաջին հիշատակում1496
Մակերես6,4 կմ²
ԲԾՄ109 մետր
Բնակչություն16 190 մարդ (հունվարի 1, 2019)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հոստոմել (Ուկրաինա)##
Հոստոմել (Ուկրաինա)

Հոստոմել (ուկրաիներեն՝ Госто́мель), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Կիևի մարզի Բուչանսկի շրջանում։

2022 թվականին «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիան հետ մղելիս քաղաքացիների գործած սխրագործության, զանգվածային հերոսության և անսասանության համար» քաղաքատիպ ավանին շնորհվել է Ուկրաինայի հերոս քաղաք կոչում[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Իրպեն գետի վրա[3], Կիևից 7 կմ հյուսիս-արևմուտք և մտնում է Կիևի ագլոմերացիայի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոստոմելի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1494 թվականով[4]։ 1614 թվականին Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ III-ը Հոստոմելին Մագդեբուրգյան իրավունք է շնորհել։ Բոգդան Խմելնիցկու ղեկավարությամբ ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ դարձել է Կիևի գնդի քաղաքը, իսկ 1654 թվականին մտել ռուսական պետության կազմ[4]։

1694 թվականին Հոստոմելում կառուցվել է եկեղեցի։ 1866 թվականին Հոստոմելը դարձել է Ռուսական կայսրության Կիևի նահանգի Կիևի վոլոստի կենտրոնը[5]։

1938 թվականից դարձել է քաղաքատիպ ավան[4]։ 1941 թվականի հուլիսին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ճակատը ժամանակավորապես կայունացել Հոստոմելի շրջանում Իրպեն գետի գծի երկայնքով, այստեղ տեղի են ունեցեկ կատաղի մարտեր, որոնց Կարմիր բանակի հետ միասին մասնակցել են տեղի բնակիչները։ Ավելի ուշ գյուղը գրավել են գերմանական զորքերը։ Օկուպացիայի պայմաններում այստեղ գործել էր ընդհատակյա կոմերիտական կազմակերպություն, որը զենք է հավաքել, թռուցիկներ բաժանել, հարձակվել ոստիկանական բաժանմունքի վրա և կուսակցականների հետ պայթեցրել է Իրպեն գետի կամուրջը։ 1943 թվականի նոյեմբերի 6-ին գյուղն ազատագրվել է Կարմիր բանակի 74-րդ հետևակային դիվիզիայի և խորհրդային պարտիզանների (որոնց թվում էին գյուղի բնակիչներ) համատեղ գործողությունների արդյունքում[4]։

1962 թվականին Իրպենը դարձել է շրջանային նշանակության քաղաք և Հոստոմելը և այլ բնակավայրեր մտել են նրա ենթակայության տակ։ 1971 թվականին բնակչությունը կազմել է 6 հազար մարդ[4]։ Քաղաքում գործել են ապակե տարաների[4], օսլայի գործարան[4], ավտոմոբիլային ձեռնարկություն, արդյունաբերական գործարան և Բուչանսկի բանջարաբոստանային և կաթնամթերքի պետական ֆերման, որն ունեցել է. 3600 հա հող[4]։

1972 թվականին Մոստիշչե գյուղը ներառվել է Հոստոմելի կազմում։ 1990 թվականի մայիսի 13-ին Հոստոմելի գյուղական խորհրդի որոշմամբ հաստատվել է Հոստոմելի զինանշանը, որը օգտագործվել է մինչև նոր զինանշան ընդունվելը՝ 2003 թվականի հունվարի 23-ը[6]։

1995 թվականի մայիսին Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատեց այստեղ գտնվող ապակու[7], օսլայի գործարանները[8] սեփականաշնորհելու որոշումը, 1995 թվականի հուլիսին հաստատվել է սովխոզի սեփականաշնորհման որոշումը[9]։

2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով Հոստոմելի բնակչությունը կազմել է 14411 մարդ[10]։ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին Հոստոմելում բացվել է ջրի մաքրման կայան[11]։

Տրանսպորտ և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոստոմելը գտնվում է Կիև-Կորոստեն գծի Բուչա երկաթուղային կայարանից 6 կմ հեռավորության վրա[3]։ Քաղաքատիպ ավանի միջով անցնում է մայրուղի։ Նաև Հոստոմելում գործում է «Անտոնով» միջազգային օդանավակայանը բեռնատար ինքնաթիռների համար[4]։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ընթացքում օդանավակայանը հայտնվել է Կիևի վրա ռուսական զորքերի հիմնական հարձակման գծում[12]։ Մարտերի արդյունքում ոչնչացվել է աշխարհում ամենամեծ ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռի առաջին և միակ թռչող օրինակը[13]։

Հոստոմելում են գտնվում երկու խոշոր ձեռնարկություն՝ Հոստոմելի Վետրոպակ ապակու տարայի գործարանը[14] և ուկրաինական Անտոնով պետական կազմակերպությունը, որը մասնագիտացած է օդային բեռնափոխադրումների և ԱՆ ինքնաթիռների արտադրության մեջ։ Քաղաքատիպ ավանում է գտնվում նաև «Իրպենսկոե ԱՏՊ-13250» կազմակերպությունը, որտեղ աշխատում է մոտ 300 մարդ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Державна служба статистики України Чисельність наявного населення України на 1 січня 2019 року (укр.)Київ: Державна служба статистики України, 2019.
  2. Волноваха, Гостомель, Маріуполь, Харків, Херсон, Чернігів — «Міста-герої України»(ուկր.)
  3. 3,0 3,1 Гостомель // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 7. М., «Советская энциклопедия», 1972.(ուկր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Гостомель // Історія міст і сіл Української РСР. Київська область. — Київ: Головна редакція УРЕ АН УРСР, 1971.(ուկր.)
  5. Hostoml, miasteczko, powiat kijowski в Географическом словаре Царства Польского и других стран славянских, том III (Haag -Kępy) 1882 թվական (ուկր.)
  6. Герб Гостомеля на heraldicum.ru(ուկր.)
  7. «333888 Відкрите акціонерне товариство „Гостомельський склозавод“»
    Постанова Кабінету міністрів України № 343а від 15 травня 1995 р. «Перелік об'єктів, що підлягають обов’язковій приватизації у 1995 році»(ուկր.)
  8. «00385171 ОП „Бучанський крохмальний завод“, с. Гостомель»
    Постанова Кабінету міністрів України № 343б від 15 травня 1995 р. «Перелік об'єктів, що підлягають обов’язковій приватизації у 1995 році»(ուկր.)
  9. «00849333 Радгосп „Бучанський“, смт Гостомель»
    Постанова Кабінету міністрів України № 538 від 20 липня 1995 р. «Про доповнення переліку об'єктів, що підлягають обов’язковій приватизації у 1995 році»(ուկր.)
  10. Чисельність наявного населення України на 1 січня 2013 року. Державна служба статистики України. Київ, 2013. стор.67 Արխիվացված 2013-10-12 Wayback Machine(ուկր.)
  11. «У Гостомелі відкрили станцію знезалізнення й очищення води (відео)». ITV (ուկրաիներեն). 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.(ուկր.)
  12. https://www.bbc.com/news/live/world-europe-60542877, BBC, 28.02.2022 (անգլ.)
  13. У результаті російської атаки згорів найбільший в світі літак «Мрія» (ուկր.)
  14. «Контакти». www.vetropack.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «ИРПЕНСКОЕ АТП 13250, ООО (Киевская обл., г. Ирпень, пгт. Гостомель) — сайт, контакты, адреса, телефоны, продукция и услуги, интернет реклама». www.ua-region.info. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոստոմել» հոդվածին։