Հոռի (անձնավորություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Հայկ Աղեղնավորի դուստրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Հոռի (այլ կիրառումներ)։
Հոռի

Հոռին Հայկ Աղեղնավորի դուստրերի մեջ ամենագեղեցիկն էր։

Առասպելների համաձայն, նա ամեն լուսաբացին Մասիսի կատարից թռչում էր երկինք, փնջում արևի առաջին ճառագայթները և բերում ու սփռում Հայոց աշխարհի վրա։ Շատ ճառագայթներ բռնելու պատճառով նրա դեմքը դարձել է հրափայլ։ Եվ այդ պատճառով նրան անվանել են հուրի-փերի։

Ասված է, որ լատիններն էլ հայերից են վերցրել այս Հոռի անունը և իրենց գեղեցկության դիցուհուն կոչել Հորա։ Նաև ասված է, որ պարսիկներն նրա դեմքով այնքան են հմայվել, որ Հոռիի անունով արեգակն անվանել են խոր։ Հայերը գեղեցկուհի Հոռիին փաղաքշական անունով կոչել են Խորոտիկ։ Հոռին մոռացվել է, խորոտիկը մնացել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 119