Jump to content

Ջոն Հոպներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոպներ Ջոնից)
Ջոն Հոպներ
Ծնվել էապրիլի 4, 1758(1758-04-04)[1][2][3]
ԾննդավայրWhitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 23, 1810(1810-01-23)[4][5][1][…] (51 տարեկան) կամ հունվարի 25, 1810(1810-01-25)[3] (51 տարեկան)
Մահվան վայրWhitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և արվեստագետ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMrs. Moncrieff?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինՖիբի Հեփներ
ԶավակներBelgrave Hoppner?[6], Lascelles Hoppner?[6] և Հենրի Պարկինս Հոպներ
ԱզգականներHenry Hoppner Meyer?[7]
 John Hoppner Վիքիպահեստում

Ջոն Հոպներ ԹԱ (ապրիլի 4, 1758(1758-04-04)[1][2][3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23, 1810(1810-01-23)[4][5][1][…] կամ հունվարի 25, 1810(1810-01-25)[3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8]), անգլիացի դիմանկարիչ, որը մեծ ազդեցություն է կրել Ջոշուա Ռեյնոլդսից։

Ֆրանկլենդ քույրերի դիմանկարը, 1795
Միսս Մերի Լինվուդը, Մոտավորապես 1800 թվ․, Հեղինակ՝ Ջոն Հոպներ, Վիկտորյա և Ալբերտի թանգարան 1439-1874

Հոպները ծնվել է Լոնդոնի Ուայթչափել թաղամասում, գերմանացիների ընտանիքում․ նրա մայրը գերմանացի սպասուհիներից մեկն էր թագավորական պալատում[9]։ Անգլիայի Ջորջ III թագավորը երիտասարդի հանդեպ հայրական հոգատարություն և հովանավորություն էր ցուցաբերում, ինչը միանգամայն անհիմն բամբասանքների[9] առիթ է տվել, թե նա կարող էր լինել թագավորի ապօրինի որդին։

Հոպները դարձել է թագավորական երգչախմբի անդամ, բայց կերպարվեստի հանդեպ խիստ հետաքրքրություն ցուցաբերելով, 1775 թվականին ընդունվել է Թագավորական ակադեմիա։ 1778 թվականին գծապատկերների համար արժանացել է արծաթե մեդալի, իսկ 1782 թվականին՝ Ակադեմիայի բարձրագույն պարգև ոսկե մեդալի՝ պատմական նկարչության համար, որի թեման Լիր արքան էր[9]։

Հոպներն առաջին անգամ ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում 1780 թվականին։ Վաղ շրջանում նա լանդշաֆտներ էր նկարում, բայց անհրաժեշտությունը նրան ստիպել է անցնել դիմանկարչության ավելի շահութաբեր բիզնեսին։ Միանգամից հաջողության հասնելով՝ նա ամբողջ կյանքի ընթացքում նկարել է առավել նորաձև ու հարուստ բնորդների և դարձել Թոմաս Լոուրենսի ամենամեծ մրցակիցը։ Նա հազվադեպ է նկարել դիցաբանական թեմաներով, սակայն նրա գործերի թվում են «Քնած Վեներա», «Բելիսարիուս», «Յուպիտե» և Իո», «Բակչանտե» և «Կուպիդ» և «Սայքի»։ Ուելսի արքայազնը, ինչպես նաև Յորքի Դուքսը և դքսուհին, լորդ Ռոդնին և Լորդ Նելսոնը առավելապես հաճախ էին այցելում նրան, և նրանց լավագույն դիմանկարներից շատերը կախված են Սենթ Ջեյմսի պալատում։ Նրա մյուս բնորդներից էին Սը Ուոլթեր Սքոթը, Ուելինգթոնի դուքսը, Հենրի Բարտլ Ֆրեյը և Սըր Ջորջ Բոմանոնը[9]։

1803 թվականին հրատարակել է «Տիկնանց դիմանկարների շարքը»[9], իսկ 1805 թվականին՝ արևելյան հեքիաթների անգլերեն թարգմանությունների մեկ հատոր[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոպները սոցիալական մեծ ազդեցություն ունեցող մարդ էր և ուներ ազդեցիկ տղամարդու գիտելիքներ ու ձեռքբերումներ։

Ամուսնացել է Ֆոեբ Ռայթի հետ և ունեցել հինգ երեխա, չնայած ամենակրտսերի մասին քիչ բան է հայտնի։

Կյանքի վերջին տարիներին Հոպները տառապում էր լյարդի քրոնիկ հիվանդությամբ։ Մահացել է 1810 թվականի հունվարի 23-ին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 John HoppnerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.)
  7. Union List of Artist Names
  8. «Artist Info». nga.gov. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Encyclopædia Britannica 1911
  10. The Gentleman's Magazine. 1834. էջ 445.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hoppner, John. Oriental Tales (London։ J. Hatchard, 1805).
  • Lee, Sidney, ed. (1891). «Hoppner, John» . Dictionary of National Biography. Vol. 27. London: Smith, Elder & Co. էջ 342.
  • Cole, Timothy. Old English Masters (New York։ The Century Co., 1902) p. 91 ff.
  • Skipton, H. P. K. John Hoppner (Methuen & Co, 1905)
  • McKay, William & Roberts, William. John Hoppner (John Lane, The Bodley Head, 1909)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հոպներ» հոդվածին։