Հոպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հոպակ» (խորհրդյաին կարճամետրաժ ֆիլմ, 1931թ․)

Հոպակ (ուկրաիներեն՝ гопа́к), ուկրաինական ժողովրդական տղամարդկանց պար։ Անունը հավանաբար առաջացել է պարելու ժամանակ «հոպ» բացականչությունից։ Իմպրովիզացիոն բնույթի պար-մրցույթ է։ Պարաձևին հատուկ են բարձր թռիչքները, չաթմայի տարբեր տեսակները։ Այժմ պարում են նաև կանայք։ Հոպակը ունի բազմաթիվ տարբերակներ, որոնք կատարվում են մենապարի, զուգապարի ու խմբապարի տարբեր դասավորումներով։ Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարաձևով և պարեղանակով մտել է շատ օպերա-բալետային ստեղծագործությունների մեջ, մշակվել կոմպոզիտորների կողմից (Մ. Մուսորգսկի, Պ. Չայկովսկի, Ն. Ռիմսկի-Կորսակով, Ս. Գուլակ-Արտեմովսկի, Ա. Խաչատրյան

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոպակ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 546