Հոչանց
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հոչանց | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Մակերես | 1455,2 կմ² | |
Բնակչություն | 56 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հոչանց, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, հանրապետության արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ հեռավորության վրա։
Հոչազ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1455,2 հա տարածք, որից 356,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1035,8 հա անտառային հողեր։ Հոչանց համայնքի սահմանային գոտով հոսում է Հոչանց գետը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Առկա են կրաքարի և մարմարացած կրաքարի հանքային պաշարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Հոչանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 17 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 63 | 51 | 56 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Ստեփանոս եկեղեցի (17-րդ դար), խաչքար (16-17-րդ դարեր), տապանաքար (17-րդ դար), գերազմանոց (14-րդ դար), 8 խաչքարեր (14-րդ դար), եկեղեցի «Հոչանցի անապատ» (1621 թ.), արձանագիր քար (17-րդ դար), քարանձավ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 7 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 436
- ↑ 3,0 3,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 362.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|