Հոուվ
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Hove | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Բնակչություն | 91 900 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01273 | |
Փոստային դասիչ | BN3 | |
| ||
Հով կամ Հոուվ (անգլ.՝ Hove [ˈhoʊv]), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Արևելյան Սասիքս կոմսությունում։ Տեղեկայված է ծովափնյա հանգստավայր Բրայթոնից արևմուտք՝ Լա Մանշ նեղուցի ափին։ Վարչականորեն միավորված է հարևան Բրայթոն քաղաքի հետ որպես ունիտար միավոր՝ Բրայթոն և Հոուվ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1852 թվականին՝ շինարարական աշխատանքերի ժամանակ, հողափորները բախվել են հին գտածոյի (դամբարանաբլուր, թաքնված քաղաքի կառուցապատման տակ), որը վերագրվել է Ք․ա․ 1200-ական թվականներին։ Գլխավոր գտածոն՝ Հոուվյան սաթե ծաղկամանը, պահպանվում է քաղաքի թանգարանում։
Պահպանված հնագույն շինությունը Հենգլտոնների կալվածքն է (անգլ.՝ Hangleton Manor), որը կառուցվել է մոտավորապես 1540 թվականին Ռիչարդ Բելինգեմի՝ Սասեքսի շերիֆի համար։ Կալվածքը գտնվում է Սուրբ Ելենայի տաճարի հարևանությամբ։ 1930-ականներին մոտակա երկաթգծային կայարանի փակմամբ հուշարձանները շրջապատվել են խիտ բնակելի շինություններով։
Ջորջ IV-ի օրոք բրայթոնյան ծովածոցի ճանաչման մեծացման հետ մեկտեղ Հոուվի մերձակայքում սկսվել է ծովափնյա բնակարանների շինարարությունը ռեգենտային ոճով։ Վիկտորյա թագուհու օրոք լայն փողոցների և բուլվարների կառուցապատումը, որն անցկացվում էր կանոնավոր պլանով, տեղափոխվել է դեպի քաղաքի արևմուտք։ Քաղաքի մշտական բնակչության թիվը աճել է՝ հասնելով 1801 թվականին 100-ի, 1841 թվականին՝ 2500-ի և 1871 թվականին՝ 11000-ի[1]։ Հոուվը, ինչպես նաև Բրայթոնը գրավել է բազմաթիվ անգլիացի և եվրոպացի հայտնիների և մեծահարուստների։ Սուրբ Վարնավայի, Բոլոր Սրբերի և Սուրբ Անդրեյի ժամանակակից անգլիական եկեղեցիները նույնպես կառուցվել են Վիկտորիա թագուհու օրոք։
Հոուվի քաղաքային թանգարանը բացվել է 1927 թվականին 1870-ականներին կառուցված վիկտորիանական վիլլայում (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տանը պահվում էին գերմանացի ռազմագերիներ)[2]։ Թանգարանի տունը զարդարված է «Ջայպուրյան դարպասներով», որոնք ստեղծվել և ցուցադրվել են 1886 թվականին Անգլիայում տեղի ունեցող գաղութային ցուցահանդեսի ժամանակ։
-
Բոլոր սրբերի եկեղեցի
-
19-րդ դարի վիտրաժներ
-
Սուրբ Վարնավայի եկեղեցի
-
Մարիայի և Աբրահամի Ղպտի ուղղափառ եկեղեցի
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոուվ, Մեծ Բրիտանիաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8 (46) |
8 (46) |
10 (50) |
13 (55) |
16 (61) |
18 (64) |
20 (68) |
21 (70) |
19 (66) |
15 (59) |
11 (52) |
8 (46) |
13.9 (56.9) |
Միջին ցածր °C (°F) | 3 (37) |
3 (37) |
5 (41) |
6 (43) |
10 (50) |
12 (54) |
14 (57) |
14 (57) |
12 (54) |
9 (48) |
6 (43) |
4 (39) |
8.2 (46.7) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 14 | 10 | 12 | 12 | 10 | 9 | 10 | 10 | 11 | 12 | 13 | 12 | 135 |
աղբյուր: Weatherbase[3] |
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոուվում գտնվում են արևմտյան ծովափնյա եկու երկաթուղային կայարաններ (անգլ.՝ West Coastway Line)՝ Հոուվը և Օլդրինգթոնը։ Հոուվ կայարանը միացված է Բրայթոնյան երկաթուղային գծին։ Քաղաքից տեղի է ունենում ուղևորափոխադրում դեպի Լոնդոն (ինչպես Բրայթոնով, այնպես էլ առանց դրա) և Սաութհեմփթոն։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելերբիս քոլեջը, որը գտնվում է Բրայթոնում (անգլ.՝ Bellerbys College), աշխատում է 1956 թվականից։
-
Հոուվի ծովափ
-
Ծաղկային ժամացույց Հոուվում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dale, Antony. Brighton Churches. 1989, London EC4: Routledge, p72. ISBN 0-415-00863-8
- ↑ Англ.: Городской музей Хоува
- ↑ «Weatherbase.com»։ Weatherbase։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 23 January 2021-ին։ Վերցված է 9 July 2013 Retrieved on 9 July 2013.