Հոուգի օբյեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օձ (համաստեղություն)

Հոուգի օբյեկտ

Դիտարկումների տվյալներ
Տեսակ3D
ՀամաստեղությունՕձ
Շեղում+21° 35′ 08″
Կարմիր շեղում12 740 ± 50 կմ/ժ
Շառավղային արագություն12 453 կմ/ժ
Հեռավորություն600 մլն լուսատարի
Տիպային դասակարգում3D և 3[1]
Տեսանելի չափեր50 000 լուսատարի
Տեսանելի մեծություն15,1
Շառավիղ50 000 լուսային տարի
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողԱրթուր Հոագ
Հայտնաբերման թվական1950 թ․
Անվանված էArthur Hoag?
Նշանակումներ
2MASS J15171440+2135078, AGC 250437, LEDA 54559, SDSS J151714.40+213507.8, Anon 1515+2146 և Gaia DR2 1214955817502973568

Հոագի օբյեկտը օղաձև գալակտիկա է ՝ Օձի համաստեղությունում։ Անվանվել է հայտնաբերողի անունով ՝ Արթուր Հոուգ ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրից հեռավորությունը մոտ 600 միլիոն լուսային տարի է ։ Գալակտիկայի կենտրոնում կա համեմատաբար հին դեղին աստղերի փունջ։ Այն շրջապատված է կապույտ երանգով երիտասարդ աստղերի գրեթե կանոնավոր օղակով։ Գալակտիկայի տրամագիծը մոտ 100 հազար լուսային տարի է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գալակտիկան հայտնաբերվել է 1950 թվականին Արթուր Հոուգի կողմից ։ Ի սկզբնե նա այն համարում էր մոլորակային միգամածություն։ Դրանից հետո Հոուգը որոշեց, որ այդ օբյեկտը գալակտիկա է, բայց նաև ենթադրեց, որ միջուկը և դրա շուրջ եղած օղակը կարող են ոչ մի կերպ կապ չունենալ (կարծես դրանք գտնվում են միմյանց կողքին)։

Օբյեկտը առաջին հայտնաբերված օղակաձեւ գալակտիկան էր ։ Դրանց ձևավորման գործընթացների վերաբերյալ համաձայնություն չկա։ Ըստ մի վարկածի, դրանք առաջացել են մեկ գալակտիկայի մյուսի սկավառակի միջով անցնելու արդյունքում։

Հոուգի օբյեկտի միջուկի և օղակի միջև տեսանելի է մեկ այլ օղակաձև գալակտիկա (ավելի հեռավոր)։ Դրա անունն է ՝ SDSS J151713.93 + 213516.8 :

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Astronomy Picture of the Day. Hoag's Object: A Strange Ring Galaxy (англ.) (22 августа 2010). Дата обращения 16 февраля 2014.
  • «Hoag's object // Simbad» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-08-22 
  1. Springob C. M., Haynes M. P., Giovanelli R. A Digital Archive of H I 21 Centimeter Line Spectra of Optically Targeted Galaxies // The Astrophysical Journal: Supplement SeriesAAS, 2005. — Vol. 160, Iss. 1. — P. 149–162. — ISSN 0067-0049; 1538-4365doi:10.1086/431550arXiv:astro-ph/0505025