Հոմերի առագաստաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմերի առագաստաթիթեռ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Papilio homerus
Հատուկ պահպանություն

Հոմերի առագաստաթիթեռ[1] (լատին․՝ Papilio homerus), առագաստաթիթեռների ընտանիքի միօրյա թիթեռ։ Էնդեմիկ է Ճամայկա կղզում, որտեղ բնակվում է խոնավ արևադարձային անտառներում։ Իր ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչն է Նոր աշխարհում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգականը արականից ավելի խոշոր է։ Իգականների ետևի թևերի երկարությունը 72-76 մմ է, իսկ արականներինը` 74-80 մմ։ Թևերի թափը մինչև 11-15 սմ։ Արուների թևերի հիմնական ֆոնը սև է, իսկ ուղղահայաց դիրքում վառ-դեղին գծավորումներ են։ Ստորին թևերը վերջանում են «պոչերով», իրենց վրա կրելով արծաթափայլ կապույտ գույն ունեցող բծեր` լղոզված ծայրերով։

Իգականի թևերը ավելի կոր են և ունեն ավելի մուգ ֆոնային գույն, թևերի ավելի ընդարձակ մասը բաց գույնի է։

Սնվում են բլեխնիում, ակսլեպիոս և լանթան ծաղիկների նեկտարներով։

Արեալ և բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամայկա կղզուն էնդեմիկ է։ Բնակվում է բացառապես լեռնային անտառներում։

Կյանքի բոլորաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձու գնդաձև է, բարձրությունը` 1,45-1,54 մմ, լայնությունը` 1,73-1,77 մմ։ Գույնը` բաց կանաչ։ Դնելուց հինգ օր հետո ձուն դառնում է բաց դեղին։

Պահպանության դիտարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկված է թեփուկաթևավորների արտահանման, վերաարտահանման և ներմուծման ցանկում, որոնց ներմուծումը կարգավորվում է անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Перечень видов млекопитающих, птиц, рептилий, амфибий, рыб и беспозвоночных, экспорт, реэкспорт и импорт которых, а также их частей или дериватов регулируется в соответствии с Конвенцией о международной торговле видами дикой фауны и флоры, находящимися под угрозой исчезновения (СИТЕС) // Справочные материалы по нормативно-правовому обеспечению деятельности зоопарков и питомников Российской Федерации (часть I). Вестник информационного центра ЕАРАЗА. — М.: Информационный центр ЕАРАЗА, 2005. — С. 260. — 274 с.