Հոմարե Սավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմարե Սավա
ճապ.՝ 澤穂希
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1978(1978-09-06)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Ֆուտյու, Տոկիո, Ճապոնիա
Հասակ 165 սանտիմետր
Քաշ 55 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Հոմարե Սավա (ճապ.՝ 澤穂希, սեպտեմբերի 6, 1978(1978-09-06)[1][2][3], Ֆուտյու, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ։ 2011 թվականի աշխարհի առաջնության և 2010 թվականի Ասիական խաղերի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավան ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 6-ին Ֆուտյուում։ Նա ֆուտբոլ սկսել է խաղալ 6 տարեկանից։ Երբ նա դիտել է մեծ եղբոր խաղը, նրա մարզիչը Սավային առաջարկել է խաղադաշտում միանալ տղաների թիմին[4]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմարեն երկար ժամանակ համարվել է Ճապոնիայի կանանց ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստուհի։ 2004 թվականին նա ճանաչվել է Ասիայի լավագույն խաղացող։ Նա իր մարզական կարիերան շատ վաղ է սկսել․ 12 տարեկանում նա անց է կացրել իր առաջին խաղը՝ ազգային առաջնության բարձրագույն խմբում, իսկ 15 տարեկանում ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում և 4 գոլ խփել Ֆիլիպինների ազգային հավաքականի դարպասին։ Հետագայում հավաքականի ցանկացած խոշոր մրցաշարում Հոմարեի դերը սկսեց մեծ նշանակություն ունենալ։ Նա մասնակցել է աշխարհի 5 առաջնության և 3 օլիմպիական մրցաշարերի։ Ընդհանուր առմամբ, ազգային հավաքականի մարզաշապիկով Սավան անց է կացրել 205 խաղ և դարձել 83 գոլի հեղինակ։ Նրա անունը 5 անգամ տեղ է գտել Լավագույն 11 ֆուտբոլիստների շարքում (1993, 1995, 1996, 1997 և 1998 թվականներ)։

2011 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Սավան եղել է թիմի ավագ և մրցաշարի ավարտից հետո ճանաչվել լավագույն ռմբարկու՝ արժանանալով մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակին։ Հարկ է նաև նշել, որ Սավայի գոլերից մեկը եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի է բերել ճապոնացիներին։ 2011 թվականի արդյունքներով, նա ճանաչվել է տարվա տարվա լավագույն ֆուտբոլիստ և պարգևատրման արարողության ժամանակ նրան մրցանակը հանձնել է երգչուհի Շակիրան[5]։

Սավայի ակումբային կարիերան անց է կացվել ԱՄՆ-ի և Ճապոնիայի ակումբներում։ Նա դասվել է ամենաթանկարժեք և կարևոր ֆուտբոլիստների շարքին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ մրցախաղի գոլեր

Տեղեկություններ
Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Այդ գոլից հետո խաղի հաշիվը Խաղի հանրագումարային հաշիվ Մրցություն
1 1993 թվական դեկտեմբերի 6 Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա Ֆիլիպիններ Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական 0:0 15:0 1993 թվականի Ասիայի առաջնություն
2 1993 թվական դեկտեմբերի 6 Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա Ֆիլիպիններ Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական 0:0 15:0 1993 թվականի Ասիայի առաջնություն
3 1993 թվական դեկտեմբերի 6 Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա Ֆիլիպիններ Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական 0:0 15:0 1993 թվականի Ասիայի առաջնություն
4 1993 թվական դեկտեմբերի 6 Sarawak State Stadium, Կուչինգ, Մալայզիա Ֆիլիպիններ Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական 0:0 15:0 1993 թվականի Ասիայի առաջնություն
5 2003 թվական սեպտեմբերի 20 Columbus Crew Stadium, Կոլումբոս, ԱՄՆ Արգենտինա Արգենտինայի կանանց ֆուտբոլի հավաքական 1:0 6:0 2003 թվականի աշխարհի առաջնություն
6 2003 թվական սեպտեմբերի 20 Columbus Crew Stadium, Կոլումբոս, ԱՄՆ Արգենտինա Արգենտինայի կանանց ֆուտբոլի հավաքական 2:0 6:0 2003 թվականի աշխարհի առաջնություն
7 2003 թվական սեպտեմբերի 27 Gillette Stadium, Բոստոն, ԱՄՆ Կանադա Կանադայի կանանց ֆուտբոլի հավաքական 0:1 3:1 2003 թվականի աշխարհի առաջնություն
8 2006 թվական հուլիսի 19 Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա Վիետնամ Վիետնամի կանանց ֆուտբոլի հավաքական 1:0 5:0 2006 թվականի Ասիայի առաջնություն
9 2006 թվական հուլիսի 19 Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա Վիետնամ Վիետնամի կանանց ֆուտբոլի հավաքական 2:0 5:0 2006 թվականի Ասիայի առաջնություն
10 2006 թվական հուլիսի 21 Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա Չինաստանի Հանրապետություն Թայվանի կանանց ֆուտբոլի հավաքական 4:1 11:1 2006 թվականի Ասիայի առաջնություն
11 2006 թվական հուլիսի 21 Hindmarsh Stadium, Ադելաիդա, Ավստրալիա Չինաստանի Հանրապետություն Թայվանի կանանց ֆուտբոլի հավաքական 9:1 11:1 2006 թվականի Ասիայի առաջնություն
12 2008 թվական հուլիսի 5 Thong Nhat Stadium, Հոշիմին, Վիետնամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական 1:0 1:3 2008 թվականի Ասիայի առաջնություն
13 2008 թվական հուլիսի 8 Thong Nhat Stadium, Հոշիմին, Վիետնամ Ավստրալիա Ավստրալիայի կանանց ֆուտբոլի հավաքական 0:3 0:3 2008 թվականի Ասիայի առաջնություն
14 2006 թվական օգոստոսի 6 Qinhuangdao Olympic Sports Center Stadium, Ցինհուանդաո, Չինաստան Նոր Զելանդիա Նոր Զելանդիայի կանանց ֆուտբոլի հավաքական 2:2 2:2 2008 թվականի Օլիմպիադա
15 2008 թվական օգոստոսի 12 Shanghai Stadium,Շանհայ, Չինաստան Նորվեգիա Նորվեգիայի կանանց ֆուտբոլի հավաքական 1:4 1:5 2008 թվականի Օլիմպիադա
16 2008 թվական օգոստոսի 15 Qinhuangdao Olympic Sports Center Stadium, Ցինհուանդաո, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական 0:1 0:2 2008 թվականի Օլիմպիադա
17 2010 թվական մայիսի 20 Chengdu Sports Centre, Չենդու, Չինաստան Մյանմա Մյանմայի կանանց ֆուտբոլի հավաքական 2:0 8:0 2010 թվականի Ասիայի առաջնություն
18 2010 թվական մայիսի 20 Chengdu Sports Centre, Չենդու, Չինաստան Մյանմա Մյանմայի կանանց ֆուտբոլի հավաքական 7:0 8:0 2010 թվականի Ասիայի առաջնություն
19 2010 թվական մայիսի 30 Chengdu Sports Centre, Չենդու, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական 2:0 2:0 2010 թվականի Ասիայի առաջնություն
20 2011 թվական հուլիսի 1 BayArena, Լեվերկուզեն, Գերմանիա Մեքսիկա Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական 1:0 4:0 2011 թվականի աշխարհի առաջնություն
21 2011 թվական հուլիսի 1 BayArena, Լեվերկուզեն, Գերմանիա Մեքսիկա Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական 3:0 4:0 2011 թվականի աշխարհի առաջնություն
22 2011 թվական հուլիսի 1 BayArena, Լեվերկուզեն, Գերմանիա Մեքսիկա Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական 4:0 4:0 2011 թվականի աշխարհի առաջնություն
23 2011 թվական հուլիսի 13 Commerzbank-Arena, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա Շվեյցարիա Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքական 2:1 3:1 2011 թվականի աշխարհի առաջնություն
24 2011 թվական հուլիսի 17 Commerzbank-Arena, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքական 2:2 2:2
(3-1 п)
2011 թվականի աշխարհի առաջնություն
Հակառակորդի դարպասին ուղարկած գնդակներ
Հակառակորդ Գոլեր
Ֆիլիպիններ Ֆիլիպինների կանանց ֆուտբոլի հավաքական 4
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական 3
Մեքսիկա Մեքսիկայի կանանց ֆուտբոլի հավաքական 3
Արգենտինա Արգենտինայի կանանց ֆուտբոլի հավաքական 2
Վիետնամ Վիետնամի կանանց ֆուտբոլի հավաքական 2
Մյանմա Մյանմայի կանանց ֆուտբոլի հավաքական 2
Չինաստանի Հանրապետություն Թայվանի կանանց ֆուտբոլի հավաքական 2
Ավստրալիա Ավստրալիայի կանանց ֆուտբոլի հավաքական 1
Նոր Զելանդիա Նոր Զելանդիայի կանանց ֆուտբոլի հավաքական 1
Կանադա Կանադայի կանանց ֆուտբոլի հավաքական 1
Նորվեգիա Նորվեգիայի կանանց ֆուտբոլի հավաքական 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքական 1
Շվեյցարիա Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքական 1
Մրցաշարային գոլերը
Մրցաշար Գոլեր
Ասիայի առաջնություն 13
Աշխարհի առաջնություն 8
Օլիմպիական խաղեր 3

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 11-ին Սավան հայտարարել է իր ամուսնության մասին։ Սակայն այդ ժամանակ չի նշել իր ամուսնու անունը։ Հաջորդ օրը, երբ նրան հարցրել են դրա մասին, նա ասել է, որ իր ամուսինը Վեգալտա Սենդայի նախկին խաղացող Հիրոակի Ցուջիկամին է[6]։ 2017 թվականի հունվարի 10-ին նա հայտարարել է իր աղջկա ծննդյան լուրը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rollin J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. «Homare Sawa». 2012 London Olympics Committee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  5. «Лучшей футболисткой года признана японка Сава». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  6. «Sawa breaks silence about husband». The Japan Times. Kyodo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Ex-Nadeshiko star Sawa gives birth to girl». The Japan Times. Kyodo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]