Հոմանիշներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմանիշներ
ֆր.՝ Synonyms
Երկիր Ֆրանսիա
 Իսրայել
 Գերմանիա
Ժանրդրամա[1]
Թվականփետրվարի 13, 2019, մարտի 27, 2019 և սեպտեմբերի 5, 2019[2]
Լեզուֆրանսերեն և եբրայերեն
ՌեժիսորՆադավ Լապիդ
ՊրոդյուսերՍաիդ Բեն Սաիդ
Սցենարի հեղինակՆադավ Լապիդ
ԴերակատարներՔվենթին Դոլմեր, Թոմ Մերսիե և Լուիզա Շևիյոտ
ՕպերատորՇայ Գոլդման
ՄոնտաժԷրա Լապիդ
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն123 րոպե
 Synonyms (film) Վիքիպահեստում

«Հոմանիշներ» (ֆր.՝ Synonyms, գերմ.՝ Synonymes), իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի ֆրանս-իսրայելական դրամատիկ ֆիլմը[3]։ Ֆիլմն արժանացել է Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին[4]։ Այն հաղթել է նաև Միջազգային կինոլրագրության ֆեդերացիայի փառատոնում[5]։ Ֆրանսիայի, Իսրայելի և Գերմանիայի համատեղ արտադրանքն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Յոավի մասին, ով երիտասարդ գաղթական է Իսրայելից։ Տեղափոխվելով Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզ՝ նա երազում է դառնալ իսկական ֆրանսիացի և լիովին հրաժարվում է եբրայերենից, պատմությունից և ընտանիքի հետ շփումից։ Սակայն Եվրոպայում անկայուն իրավիճակ է, և հերոսի բոլոր երազանքները փլուզվում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Մերսիե՝ Յոավ
  • Քվենթին Դոլմեր՝ Էմիլ
  • Լուիզա Չևիլոտ՝ Կարոլինա
  • Հայել Ռաես՝ Հյուգո
  • Ջոնաթան Բուդինա՝ Օրիլեն

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նադավ Լապիդ՝ ռեժիսոր
  • Նադավ Լապիդ, Հաիմ Լապիդ՝ սցենարիստներ
  • Շայ Գոլդման՝ օպերատոր
  • Պասկալ Կոնսինյի՝ նկարիչ
  • Սաիդ Բեն Սաիդ, Միշել Մարկ, Օսնատ Հանդելսմեն Քերեն, Թալիա Քլյայնհենդլեր, Ջանին Ջակովսկի, Ջոնաս Դորնբահ, Օլիվիե Պեր, Քևին Չնեյվեյս, Մարեն Ադե, Ռեմի Բյուրա՝ պրոդյուսերներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  3. «Selection for Competition and Berlinale Special Completed». berlinale. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  4. «Berlin Film Festival 2019: Nadav Lapid's 'Synonyms' Wins Golden Bear». Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Prizes of the Independent Juries». www.berlinale.de (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմանիշներ (ֆիլմ)» հոդվածին։