Հողի բերրիության նվազման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հողի բերրիության նվազման օրենք, բուրժուական տեսություն, ըստ որի՝ երկրագործության մեջ կապիտալի և աշխատանքի յուրաքանչյուր լրացուցիչ ներդրում ավելի պակաս արդյունք է տալիս, քան նախորդ, իսկ որոշ սահմանից հետո ցանկացած լրացուցիչ արդյունք դառնում է անհնար։ «Օրենքն» առաջին անգամ ձևակերպել է Ա. Ռ. ժ. Թյուրգոն։ Հետագայում անգլիացի տնտեսագետ է. Ուեսթը և Դ. Ռիկարդոն այս «օրենքով» փորձում էին բացատրել շահույթի նորմայի անկման միտումը և հիմնավորել դիֆերենցիալ ռենայխ տեսությունը։ Թ. Մաթուսը այն օգտագործել է ազգաբնակչության տեսությունը (տես Մաթուսականություն) պատճառաբանելու համար։ Բուրժուական քաղաքատնտեսության ներկայացուցիչները այս տեսությամբ «արդարացնում են» երկրագնդի աճող բնակչությանը կենսամիջոցներով ապահովելու անհնարինությունը, կապիտալիստական հասարակարգում թանկության, գործազրկության, աղքատության, նաև հողային ռենտայի աճը։ Որևէ երկրում պարենամթերքների պակասը բացատրում են կենսաբանական օրենքներով, հաշվի են առնում հողի ապացուցելով հողի բերրիության նվազման օրենքի անկենսունակությունը՝ մարքսիզմի դասականները ցույց տվեցին, որ հողի բերրիությունն անընդհաա փոփոխվում է, և դա կախված է ոչ միայն բնական, այլն սոցիալ-տնտեսական պայմաններից, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանից։ Գյուղատնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացն ու արտադրության ինտենսիվ զարգացումը ուղեկցվում են գյուղատնտեսական հողատարածությունների, ագրարային բնակչության ու ծախսերի կրճատմամբ, բերքատվության բարձրացմամբ ու արտադրանքի ծավալի աճով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png