Հողային ծածկույթի կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողային ծածկույթի կառուցվածք, միմյանց հետ որոշակի գենետիկական և աշխարհագրական կապ ունեցող, բազմակիորեն կրկնվող հողային անհամասեռությունների կայուն զուգորդություններ, որոնք ստեղծում են տվյալ հողային ծածկույթի տարածական պատկերը։ Տարբեր հողային ծածկույթի կառուցվածքներ կազմված են՝

  • հողային համալիրներում
  • բծավորություններում
  • զուգորդություններում
  • խճանկարներում և այլ տարածական պատկերներում համախմբված տարրական հողային արեալներից (աշխարհագրական ամենափոքր օբյեկտներից)։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողային ծածկույթի կառուցվածքների ձևավորումը բնորոշվում է

Հողի էրոզիան և երկրորդական հողի աղակալումը հողային ծածկույթի կառուցվածքը դարձնում են ավելի բարդ և հակադիր, իսկ հողի մշակումը և ոռոգումը նպաստում են ավելի պարզ ու համասեռ հողային ծածկույթի կառուցվածքի ձևավորմանը։ Հողային ծածկույթի կառուցվածքի բնույթով մեծապես որոշվում են երկրագործության հնարավորությունները և հողային պաշաղների օգտագործման արդյունավետությունը։

ՀՀ-ում հողի շրջանացումը կատարվել է հողային ծածկույթի կառուցվածքի հաշվառմամբ, որը մեծ դեր է խաղում հողի տնտեսական գնահատման և հողի որակական գնահատման ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։