Հոձիտյա
Արտաքին տեսք
Հոձիտյա | |
---|---|
Տեսակ | կանաչ թեյ |
Ենթատեսակ | կանաչ թեյ |
Ծագում | Ճապոնիա |
Hōjicha Վիքիպահեստում |
Հոձիտյա (ճապ. ほうじ茶) կամ հոձիչա, կանաչ թեյի տեսակ, որն արտադրվում է Ճապոնիայում։ Պատրաստման համար օգտագործում են բանտյա, սենտյա կամ կուկիտյա թեյերի տերևները և առանց ֆերմենտացիայի ենթարկելու տապակում են ճենապակյա տարաներում։ Որպես վառելիք օգտագործում են փայտածուխը, որի հետևանքով թեյի տերևները ձեռք են բերում շագանակագույն երանգ,յուրահատուկ հոտ և համ[1]։ Ջերմային մշակման հետևանքով թեյը պարունակում է շատ քիչ կոֆեին, որը հնարավորություն է տալիս այն ըմպել քնելուց առաջ։
Հոձիտյա թեյը հայտնագործվել է 20-րդ դարի 20-ական թվականներին, Կիոտոյի վաճառականների կողմից։ Այս թեյը Ճաապոնիայում շատ բարձր չի գնահատվում և համարյա չի օգտագործվում ճապոնական տոնական արարողությունում[2].:
Թրման համար խորհուրդ է տրվում օգտագործել 80-85 °C ջուր, և թրմել 20 վայրկյան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Culinary Teas Website — Hojicha Արխիվացված 2010-12-22 Wayback Machine(անգլ.)
- ↑ 自家焙煎ほうじ茶の店 森乃園.(ճապոներեն)