Հոհենեմս
Քաղաք | |||
---|---|---|---|
Հոհենեմս | |||
գերմ.՝ Hohenems | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Նահանգ | Ֆորարլբերգ | ||
Մակերես | 29.18 կմ² | ||
ԲԾՄ | 432 մ | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | 15 412 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +43 5576 | ||
Փոստային ինդեքս | 6845 | ||
Փոստային դասիչ | 6845 | ||
Ավտոմոբիլային կոդ | DO | ||
Պաշտոնական կայք | hohenems.at(գերմ.) | ||
| |||
Հոհենեմս (գերմ.՝ Hohenems), քաղաք Ավստրիայում, Ֆորարլբերգ ֆեդերալ հողում։ Մտնում է Դորնբիրն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 15 412 մարդ (2008 թվականի մարտի 31)։ Զբաղեցնում է 29,17 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 80302։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը ծագել է Էմսական ամրոցի ստորոտում, Շլոսսբերգ լեռան վրա՝ տեղի երբևեիցե ամենա հզորներից մեկը։ Միջնադարյան ամրոցը ավերվել է 1407 թվականին Ապպենցելյան պատերազմի սկզբին։ Հոհենեմսի կոմսերը անցան պակաս ամուր Նոյ-Էմս դղյակ, որը պահապանվել է մինչև մեր օրեր, որպես Վալդբուրգների արքայատոհմի սեփականություն։
XVI դարի վերջին, Հռոմի պապի հետ ունենալով ազգակցական կապ, Մարկուս Սիտտիկուս ֆոն Հոհենեմսը ստանում է կարդինալի գլխարկ և դառնում է Կաթոլիկ եկեղեցու ամենազորեղ բարձրաստիճան հոգևորականներից մեկը։ Նրա աջակցությամբ Հոհենեմսին շնորհվեց Սրբազան Հռոմեական կայսրության կազմում կայսերական կոմսության կարգավիճակ։ 1562-1567 թվականներին իտալացի ճարտարապետ Մարտինո Լոնգին կառուցեց վերածննդի կոմսական պալատ, որի գրադարանում XVIII դարում հայտնաբերվել են «Նիբելունգների երգ»-ի հնագույն ձեռագրերը։
XVII դարի վերջին Հոհենեմսի կառավարիչները աղքատացան և իրենց արարքները շտկելու համար տվեցին Շելլենբերգը (1699 թվականին) և Վադուցը (1712 թվականին) Լիխտայնշտեյնների վենական արիստոկրատին։ Այդ տարածքներում կազմավավորվեց Լիխտեյշտայնի գոյություն ունեցող թագավորությունը։
XVII դարից Հոհենեմսում կար հրեական կարևոր համայնք գերեզմանոցով և սինագոգով։ Քաղաքի համապատասխան թաղամասում գործում է հրեական պատմության և մշակույթի թանգարան։
Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի քաղաքագլուխ-Ռիխարդ Աման (ԱԺԿ)՝ ըստ 2005 թվականի ընտրությունների արդյունքի։
Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 33 տեղերից։
- ԱԺԿ-ն զբաղեցնում է 19 տեղ։
- ԱՍԴԿ-ն զբաղեցնում է 4 տեղ։
- ԱԱԿ-ն զբաղեցնում է 4 տեղ։
- Die Emsigen խումբը զբաղեցնում է 4 տեղ։
- Կանաչները զբաղեցնում են 2 տեղ։
- Տեղի դաշինքը․ 1 տեղ։
Քաղաք-եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք.
- «Հոհենեմես»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |